Jump to content

Ֆէյսալ Խուրդոշ

Ֆէյսալ Խուրդոշ
Ծնած է 1952[1]
Ուսումնավայր Հալէպի Համալսարան
Մասնագիտութիւն գրագէտ

Ֆէյսալ Խուրդոշ կամ Խըրդոշ (արաբերէն՝ فيصل خرتش, 1952[1]), սուրիացի գրող, վիպասան, քննադատ եւ լրագրող[2]։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Հալէպ: Նախնական եւ երկրորդական ուսումը ծննդավայրին մէջ ստանալէ ետք, 1974-ին աւարտած է Հալէպի Պետական Համալսարանի արաբական լեզուի եւ գրականութեան բաժանմունքը, իսկ 1983-ին, դարձեալ նոյն համալսարանէն, ստացած է սեմական հին լեզուներու մագիստրոսի վկայական:

Քսան տարեկանէն սկսեալ պատմուածքներ, քննադատական, լրագրական յօդուածներ ու գրական ուսումնասիրութիւններ ստորագրած է՝ սուրիական եւ արաբական մամուլին մէջ:

Ֆէյսալ Խուրդոշ հրատարակած է ՝ «Լուրերը» պատմուածքներու ժողովածուն։

Ինչպէս նաեւ երեք վէպեր․

  • «Փոքրիկ փաշային համառօտ կենսագրութիւնը» (1990),
  • «Գիշերուան եւ յասմիկին թերթերը» (1994),
  • «Զէյթուն խան» (1995)[4]։

Արաբական գրականութեան մէջ, «Գիշերուան եւ յասմիկին թերթերը» այն առաջին վէպն է, որ ամբողջութեամբ նուիրուած է հայ ժողովուրդի Մեծ Եղեռնին, տարագրութեան եւ հալէպահայ գաղութի կազմաւորման:

Գիրքի Խորագիր (Հայերէն Թարգմանութիւն) Արաբերէն Խորագիր
Լուրեր -ٱلْأَخْبَار- (Al Akhbar)
Կանանց Ծառը -شَجَرَة الْنِسَاء- (Shagaret Al Nesaa’)
Փաշային Պատմութեան Ամփոփումը -مُوجَزْ تَارِيْخ الْبَاشَا- (Mojaz Tareekh Al Basha)
Օտարականներու Փոշին -تُرَاب الْغُرَبَاء- (Turab Al Ghourabaa’)
Գիշերուան եւ Յասմիկին Թերթերը -أَوْرَاق الْلَيْل وَ الْيَاسْمِين- (Awraq Al Lail Wa Al Yasmeen)
Ձիթապտուղի Խանը -خَان الْزَيْتُون- (Khan Al Zaytoon)
Խելագարներու Սրճարանը -مَقْهَى الْمَجَانِين- (Maqha Al Majaneen)
Կանանց Բաղնիքը -حَمَّام الْنِسْوَان- (Hamam Al Neswan)
Փորձ Ֆանթազիայի Մէջ (Վէպ) -تَجْرُبَة فِي الْفَانْتَازِيَا الرِّوَايَة- (Tajroba Fi Al fantazia Al Riwaya)
Ամրոցի Սրճարանը -مَقْهَى الْقَصْر- (Maqha Al Qasr)
Բռնակալ -اَلطَّاغُوت- (Al Taghoot)
Կէսօրուայ Արեւը -شَمْس الْأَصِيْل- (Shams Al Aseel)
Սատանի Նրբանցքը -زِقَاق الْجِنّ- (Ziqaq Al Jin)
Քարի Աչքը -عَيْن الْحَجَر- (Ayn Al Hajar)

Պատմուածքի եւ վիպագրութեան վեց մրցանակներու արժանացած է[4]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «فيصل خرتش»։ www.goodreads.com (արաբերէն)։ արտագրուած է՝ 2025-06-28
  3. (անգլերեն) Faisal Khartash, 2023-09-27, https://en.wikipedia.org/w/index.php?title=Faisal_Khartash&oldid=1177408384, վերցված է 2025-11-30
  4. 1 2 فيصل خرتش: وظيفة الروائي النبش في المجتمع الفاسد (արաբ.)