Ֆետերիքա Մողերինի
Ֆետերիքա Մողերինի (իտալ.՝ Federica Mogherini, 16 Յունիս 1973[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Ռենցիի կառավարութեան արտաքին գործերու նախարար (22 Փետրուար — 31 Հոկտեմբեր 2014), 2008-էն 2014 թուականներուն եղած է երեսփոխանական ժողովի անդամ [7], Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը ( 1 Նոյեմբեր 2014 թուականէն 2019)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Հռոմ: Քաղաքական գիտութիւններ ուսանած է տեղւոյն Սափիենզայի համալսարանին մէջ։ Կը տիրապետէ 4 լեզուներու:
21 տարեկանէն սկսեալ նետուած է քաղաքական ասպարէզ։ Անդամկացած է զանազան կազմակերպութիւններու եւ կուսակցութիւններու:
35 տարեկանին ընտրուած է երեսփոխան, իսկ փետրուար 2014-ին նշանակուած է Իտալիոյ արտաքին գործոց նախարար:

Ան Էմմա Պոնինոյէն եւ Սուսաննա Ակնելլիէն ետք երրորդ կինն է, որ ստանձնած է այս կարեւոր պաշտօնը:
Ճանաչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2016 թուականի Յունիսին ամերիկեան «Ֆորպս» ամսագիրը հրապարակած է 2015 թուականի 100 ամէնէն ազդեցիկ կանանց ցուցակը, ուր Ֆետերիքա Մողերինին զբաղեցուցած է 19-րդ հորիզոնականը[8]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 FemBio տվյալների շտեմարան
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen
- ↑ http://dati.camera.it/ocd/mandatoCamera.rdf/mc17_302831_20130305
- 1 2 http://www.assembly.coe.int/nw/xml/AssemblyList/MP-Details-EN.asp?MemberID=6399
- ↑ https://www.workwithdata.com/person/mogherini-federica-1973
- ↑ Mogherini and Poland's Tusk get top EU jobs[permanent dead link] (անգլերէն)
- ↑ «The World's 100 Most Powerful Women» (իտալերէն)։ Forbes։ արտագրուած է՝ 2016 թ․ հունիսի 10