Օփրա Ուինֆրի
Օփրա Կայլ Ուինֆրի (Oprah Gail Winfrey), ( 29 Յունուար 1954) ամերիկացի հաղորդավարուհի, հեռատեսիլի հաղորդավարուհի, դերասանուհի եւ գրող[9]։
Նշանաւոր է իր «The Oprah Winfrey Show» հաղորդումով, որ հեռարձակուած է Շիքակոյէն եւ 25 տարի՝ 1986-էն մինչեւ 2011, ցուցադրուած է[10]։
Համաշխարհային մակարդակով, ան ամէնէն հարուստ սեւամորթ կինն է եւ ամէնէն հարուստ հանրայայտ կին դէմքը։ Կոչուած է «Բոլոր հարթակներու թագուհին» եւ եղած է Ի. դարու ամէնէն հարուստ ափրիկեցի-ամերիկացին, նոյնիսկ որոշ ժամանակ՝ աշխարհի միակ սեւամորթ միլիարտատէրը։
2007 թուականին դասուած է իբրեւ աշխարհի ամէնէն ազդեցիկ կինը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուինֆրի ծնած է Միսիսիփփիի շատ համեստ յարկի մը մէջ: Զինք խնամած է պատանի մայրը, ապա մեծցած է Միլուոքի քաղաքի ներքին թաղերուն մէջ[11]։
Աւելի ուշ զինք խնամած է հայրը՝ Վերնոն Ուինֆրին:
Միջնակարգ դպրոցի աշակերտ՝ աշխատած է ձայնասփիւռի կայանին մէջ։ 19 տարեկանին արդէն տեղական երեկոյեան լուրերու հաղորդման համահաղորդավարուհի էր։
1990-ականներու կէսերուն ան իր հաղորդումը կը կեդրոնացնէ գրականութեան, ինքնազարգացման, գիտակցականութեան եւ հոգեւորութեան վրայ։ Թէեւ քննադատուած է խոստովանական մշակոյթ խրախուսելու, վիճելի ինքնօգնութեան գաղափարներ տարածելուն համար, միաժամանակ գովաբանուած է ուրիշներուն օգնելուն համար։
Ուինֆրի դարձած է նաեւ քաղաքական ազդեցիկ դէմք, մասնաւորաբար 2008 թուականի նախագահական ընտրութիւններուն ընթացքին, ուր անոր աջակցութիւնը Պարաք Օպամային գնահատուած է շուրջ մէկ միլիոն ձայն ապահովելուն մէջ։ Նոյն տարին ան կը հիմնէ իր սեփական հեռուստացանցը՝ Oprah Winfrey Network (OWN)։
2013-ին Ուինֆրի պարգեւատրուած է Ազատութեան Նախագահական շքանշանով՝ նախագահ Օպամայի կողմէ։
1994-ին ան ընդգրկուած է National Women's Hall of Fame-ի մէջ։ Ստացած է պատուաւոր դոկտորական աստիճաններ բազմաթիւ համալսարաններէ։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր երկարամեայ գործունէութեան ընթացքին շահած է բազմաթիւ մրցանակներ, ներառեալ՝
- «19 Daytime Emmy Awards» (ներառեալ Կեանքի Նուաճման եւ Նախագահի մրցանակները),
- 3 Primetime Emmy Awards (ներառեալ Փոփ Հոփ մարդասիրական մրցանակը),
- մէկ Tony Award,
- մէկ Peabody Award եւ Jean Hersholt Humanitarian Award մրցանակը, բացի երկու մրցակցային Academy Awards առաջադրանքներէ։
2021-ին ընտրուած է American Academy of Arts and Sciences-ի անդամ[12]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.achievement.org/achiever/oprah-winfrey/#interview — Academy of Achievement.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://nmaahc.si.edu/blog/oprah-winfrey-media-mogul-and-philanthropist
- ↑ Smith J. C. Notable Black American Women
- ↑ BlackPast.org — 2004.
- ↑ Geni — 2006.
- ↑ Օփրա Կայլ Ուինֆրի
- ↑ Օփրա
- ↑ Օփրա Ուինֆրին
- ↑ Մրցանակներ
- 29 Յունուարի ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ ծնածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ի. դարու ամերիկացի գործարարներ
- Ի. դարու ամերիկացի դերասանուհիներ
- Ի. դարու ամերիկացի կին գրողներ
- Ի. դարու կին գրողներ
- ԻԱ. դարու ամերիկացի գործարարներ
- ԻԱ. դարու ամերիկացի գրողներ
- ԻԱ. դարու ամերիկացի դերասանուհիներ
- ԻԱ. դարու ամերիկացի կին գրողներ
- «Ոսկեայ գունդ» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի հեռատեսիլի դերասանուհիներ
- Ինքնակենսագիրներ
- Հաղորդավարներ
- Ամերիկացի մեծահարուստներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի կին լրագրողներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի հանրային գործիչներ