Օրես
| Օրես հին յուն․՝ Ὥραι | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Զեւս, մայր՝ Թեմիս |
Օրես (յուն․՝ Ώρες)․ Հին Յունաստանի եղանակներուն եւ ժամանակին աստուածութիւններն էին։
Դիցաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիցաբանութեան համաձայն, Օրես Տիասին եւ Թեմիսին դուստրերն էին եւ Միրեսներուն եւ յաւերժահարսերուն քոյրերը։ Իրենց բնակարանը Իրիդանոս գետն էր։
Աթէնքի մէջ կը նշուէին որպէս Թալօ, Աւքսօ եւ Գարբօ։
Իսիոդոս կը նշէ զանոնք որպէս Էվնոմիա, Դիքի եւ Իրինի։ Անոնց պարտականութիւնն էր հետեւիլ մարդոց գործերուն։
Օրես, առաջինը եղան որ Աֆրոդիթին ընդունեցին, հագցուցին եւ Ողիմպոս ուղեկցեցան։ Անոնք Արեւ աստուծոյ օգնականներն էին եւ նաեւ տարուան եղանակները կարգի դնելով կ՛օգնէին հողին բուսականութեան։ Ըստ Օմիրոսին, անոնք Ողիմպոսին դարպասները ամպերով կը բանային եւ կը գոցէին։ Ինչպէս նաեւ, Իրային ձիերուն հոգ կը տանէին։
Ըստ Օրֆիկեան ոգերգներուն, անոնք Խարիդեսներուն եւ Միրեսներուն հետ Բերսեֆոնին Ադիսէն դէպի լոյս առաջնորդեցին։
Ըստ Աղեքսանտրեցի հեղինակներուն Օրեսներուն թիւը 12 է եւ Եէային ու Խրոնոսին դուստրերն են։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հոմիրոսեան ոգերգ Աֆրթդիթիին
- ↑ Աքրոբոլիս թանգարան, EAM 259
- ↑ Աւքսանօ / Աւքսօ․ Յունա-անգլիական բառարան - Liddell, Henry; Scott, Robert, eds. (1940)
- ↑ Գարբոօ / Գարբօ․ Յունա-անգլիական բառարան - Liddell, Henry; Scott, Robert, eds. (1940)
- ↑ Թալօ Յունա-անգլիական բառարան -
- ↑ Իսիոդոս Թէողոնիա
- ↑ Դասական Դիցաբանութեան Բառարան, Pierre Grimal Wiley, 27 Օգոստոս, 1996 - Literary Criticism - 614 էջեր
- ↑ Օրես․ Յունական եւ Հռոմէական կենսագրութիւն եւ դիցաբանութիւն, Smith, William, Լոնտոն 1873