Օհանաւան

Գյուղ
Օհանաւան
Երկիր Հայաստան
Մարզ [[]]
Հայրապետյան Էդգար
Հիմնադրուած է՝ 1828
ԲԾՄ 1330 մեթր
Պաշտօնական լեզու հայերէն
Բնակչութիւն 2312 մարդ (2011)[1]
Ազգային կազմ Հայեր
Ժամային գօտի UTC+4։00

Օհանավան, գիւղ Հայաստանի Արագածոտնի մարզին մէջ, Քասախ գետի բարձրադիր ափին։ Հեռաւորութիւնը մարզկեդրոնէն՝ 3 քմ հիւսիս-արեւելք, ծովու մակերեւոյթէն՝ 1330 մեթր։

Օհանաւան համայնքը հիմնադրուած է 1828-ին։ Գիւղը հիմնած են Պարսկաստանի Մակու Գաւառէն, 1826-1828 թուականներուն, ռուս-պարսկական պատերազմէն ետք կազմակերպուած ընդհանուր գաղթին ապաստան գտած գաղթեալները։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օհանաւանի ազգաբնակչութեան փոփոխութիւնը [2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 229 440 601 1015 1193 1160 1373 1525 1887 2254 2312[3]

Պատմական վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիւղին արեւելեան մասին մէջ կը գտնուի Յովհանավանքին վանական համալիրը (Դ.- ԺԳ. դարեր), «Սերկեւիլի Կալեր» բնակատեղին (Ք.Ա. Առաջին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (Ք.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկէ (Ս. Կարապետ) (1216) եւ Դ. դարու Ս. Կարապետ եկեղեցիները։

Օհանաւանէն 1 քմ հիւսիս կը գտնուին Ս. Գրիգոր Լուսաւորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (Ժ.- ԺԳ. դարեր) եւ «Աղկունծ» (ԺԳ. դար) եկեղեցին, Ժ.- ԺԳ. դարերու «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 քմ հիւսիս՝ Սերկեւիլի գիւղատեղին (Ժ.- ԺԵ. դարեր), ԺԱ.- ԺԳ. դարերու ամրոցը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ (Ժ.- ԺԳ. դարեր), Ս. Աստուածածին (Կարմիր վանքեր) (Ժ.- ԺԳ. դարեր) եկեղեցիները եւ Ք.Ա. Առաջին հազարամեակին «Ապարանի առու» ջրանցքը։


Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերի բառարան, էջ 209»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 12 Սեպտեմբեր 2014-ին։ արտագրուած է՝ 20 Սեպտեմբեր 2014 
  3. Մէջբերման սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named census2011