Օկիւսթ Շուազի
| Օկիւսթ Շուազի ֆրանսերէն՝ Auguste Choisy | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 7 Փետրուար 1841[1][2][3][…] |
| Ծննդավայր | Վիտրի-լե-Ֆրանսուա |
| Մահացած է | 18 Սեպտեմբեր 1909[1][2][3][…] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Պոլիտեխնիկական դպրոց? և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց? |
| Մասնագիտութիւն | գրագէտ, engineer of the French Corps of Bridges and Roads, դպրոցի ուսուցիչ, արուեստագէտ, քաղինժեներ, ճարտարապետության պատմաբան, համալսարանի դասախօս և ճարտարագէտ |
Օկիւսթ Շուազի (ֆրանսերէն՝ Auguste Choisy, 7 Փետրուար 1841[1][2][3][…], Վիտրի-լե-Ֆրանսուա - 18 Սեպտեմբեր 1909[1][2][3][…], Փարիզ), ֆրանսացի ճարտարագէտ, ճարտարապետութեան պատմաբան եւ տեսաբան։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վիթրի-լը-Ֆրանսուա։ Ճարտարապետական ուսումը ստացած է Փարիզի երկու նշանաւոր ուսումնարաններու՝ Բազմարուեստից վարժարանին (1861-1863) եւ Կամուրջներու եւ Ճանապարհներու ազգային դպրոցին (1863-1866) մէջ։
Ճամբորդած է Հռոմ եւ Աթէնք իր ուսման ընթացքին, կեդրոնանալով հին կոթողներու կառոյցներուն վրայ։
1877-1901-ին ճարտարապետութեան դասախօս եղած է Կամուրջներու եւ Ճանապարհներու ազգային դպրոցին մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատութիւններ գրած է հին Հռոմի (1873), Բիւզանդիոնի (1883) եւ Եգիպտոսի (1904) մասին։
1899-ին հրատարակած է իր երկհատոր հիմնական աշխատութիւնը՝ «Ճարտարապետութեան պատմութիւնը», ուր քննական հիմքերով ուսումնասիրած է հայ միջնադարեան ճարտարապետութիւնը։ Վեր առած է անոր ինքնուրոյնութիւնը, ի հակադրութիւն այն տեսակէտին, որ հայ ճարտարապետութիւնը կը նկատէր սոսկ իբրեւ բիւզանդական արուեստի ենթաճիւղ մը։
Ըստ Օկիւսթ Շուազիի, հայ ճարտարապետութեան զարգացման բարձրագոյն շրջանը 11-12-րդ դարերուն արձանագրուած է։ Այդ արուեստը տարածուած է դէպի հիւսիսային երկիրները, ուրկէ անցած է Ֆրանսա եւ Պալքաններ, նպատելով Եւրոպայի մէջ ռոմանական արուեստի ստեղծման։ Հայկական ճարտարապետութեան ներգործութիւնը շարունակուած է նաեւ 14-րդ դարերուն եւ նկատելի դարձած Պոլսոյ բիւզանդական կոթողներուն մէջ։
Շուազի առաջադրած է այն տեսակէտը, որ արաբ եւ գոթական ճարտարապետութեան մէջ կիրառուած կամարներու համակարգը նախապէս գոյութիւն ունեցած է հայ ճարտարապետութեան մէջ։ Անոր տեսակէտները կարեւոր ազդեցութիւն ունեցած են անցեալ դարասկիզբի ճարտարապետութեան տեսութեան ձեւաւորման վրայ[5]։
Մետալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1904-ին, Օկիւսթ Շուազի բրիտանացի ճարտարապետներու արքայական հիմնարկի ոսկեայ մետալը շահած է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Auguste Choisy
- 1 2 3 4 John R. Choisy, (François-) Auguste // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T017353
- ↑ RKDartists
- ↑ «ՕԿԻՒՍԹ ՇՈՒԱԶԻ (ծնունդ՝ 7 Փետրուար, 1841)»։ Armenian Prelacy (en-US)։ 2026-02-05։ արտագրուած է՝ 2026-03-02