Օկիւսթ Մարիէթ
Օկիւսթ Մարիէթ (ֆրանսերէն՝ François Auguste Ferdinand Mariette, 11 Փետրուար 1821[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր[4][5][6] - 18 Յունուար 1881[5][7][1][…], Գահիրէ, Եգիպտոս[4][5][6]), ֆրանսացի եգիպտագէտ։ 19-րդ դարու կէսերուն եգիպտական իշխանութիւններէն մենաշնորհ ստացած է՝ երկիրի տարածքին հնագիտական հետազօտութիւններ կատարելու համար։
Օկիւսթ Գահիրէի եգիպտական թանգարանի հիմնադիրն ու առաջին ղեկավարն է։
Կենսագրական գիծեր[21]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օկիւսթ Մարիէթ ծնած է Պուլոն-սիւր-Մեր, ուր իր հայրը քաղաքապետարանի քարտուղար էր։ Ուսումը ստացած է Պուլոնի քաղաքապետական քոլէճին մէջ, ուր աչքի ինկած է եւ ցուցաբերած՝ գեղարուեստական մեծ տաղանդ։ 1839-ին, երբ տասնութ տարեկան էր, մեկնած է Անգլիա՝ իբրեւ ֆրանսերէնի եւ գծագրութեան փրոֆեսէոր Սթրաթֆորտ-ըփոն-Էյվընի (Stratford-upon-Avon) տղոց դպրոցին մէջ։ 1940-ին ան դարձած է ժապաւէնի արտադրիչի մը նախշերու ձեւաւորողը Քովենթրիի մէջ, սակայն նոյն տարին վերադարձած է Պուլոն, իսկ 1841-ին աստիճան ստացած է Տուէի համալսարանէն։ Մարիէթ ապացուցած է, որ տաղանդաւոր գծագրիչ եւ ձեւաւորող է, եւ Տուէի մէջ իբրեւ ուսուցիչ իր աշխատավարձը ամբողջացուցած է մասնաւոր դասեր տալով ու տեղական պարբերականներու համար պատմական եւ հնագիտական նիւթերով գրութիւններ պատրաստելով[22]։
Միեւնոյն ատեն, մահացած է իր մօրեղբօրորդին՝ Նեսթոր Լը Հոտը, որ Շամփոլիոնի բարեկամն ու ճամբորդակիցն էր․ անոր թուղթերուն կարգաւորման աշխատանքը Մարիէթի մէջ մեծ սէր եւ կիրք արթնցուցած է եգիպտագիտութեան հանդէպ։ Մեծ մասամբ ինքնուս, ան ինքզինք նուիրած է հիերոկլիֆներու եւ ղպտերէնի ուսումնասիրութեան։ 1847-ին Պուլոնի թանգարանի եգիպտական բաժնին համար իր պատրաստած վերլուծական ցուցակը պատճառ դարձած է, որ ան 1849-ին փոքր պաշտօն մը ստանայ Լուվրի թանգարանին մէջ[22]։
1869-ին ան ընտրուած է Ամերիկեան փիլիսոփայական ընկերակցութեան անդամ[23]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 3 4 5 6 7 www.accademiadellescienze.it
- 1 2 3 4 Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 La France savante / խմբ. B. Delmas, Ռ. Մաթիս — 2009.
- ↑ RKDartists
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118731017 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ (unspecified title)
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f842.item
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f718.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f699.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f722.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f759.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f795.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f831.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f838.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b525134292/f845.item
- ↑ (անգլերեն) Auguste Mariette, 2026-06-05, https://en.wikipedia.org/w/index.php?title=Auguste_Mariette&oldid=1357947372, վերցված է 2026-09-25
- 1 2 Կաղապար:EB1911
- ↑ "APS Member History". search.amphilsoc.org. Retrieved 2021-04-26.