Օգէանիդես
| Օգէանիդես | |
|---|---|
|
| |
| Ծնողներ | հայր՝ Ովկիանոս (դիցաբանութիւն), մայր՝ Թիթիս |
Օգէանիդես (յուն․՝ Ωκεανίδες / եզակի՝ Ωκεανίδα)․ յունական դիցաբանութեան մէջ, Օգէանիդես հաւաքական անուանումը կը վերաբերի ծովային առասպելական էակներու եւ ընդհանրապէս ընդծովեան յաւերժահարսերու՝ կիսով կոյսի կերպարով (մարմնի վերի մաս) եւ ձուկի՝ (մարմնի վարի մաս), ծովանուշներու նման իսկ ուրիշ անգամներ՝ երկու պոչաթեւերով։
Դիցաբանութեան համաձայն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հոմերոս կը յիշատակէ երկու Օգէանիդես՝
Էվրինոմի․ Իսիոդոսին համաձայն Խարիթեսներուն, Բերսիին կամ Բերսիիդա մայրն էր (ինչպէս Իսիոդոս կը նշէ), որ Իլիոս Տիտանին կինն էր եւ անկէ՝ Էիթիին եւ Գիրգիին մայրը: Լեֆգիփին նաեւ ծանօթ Օգէանիդա էր։
Թէողոնիային մէջ Իսիոդոս կը նշէ թէ անոնց թիւը 3 000 էր, սակայն կը յիշատակէ միայն 41 Օգէանիդես՝ Ովկիանոս Տիտանին եւ Թիթիս Տիտանուհիին դուստրերը։ Անոնց թիւը՝ 3 000 այսքան է որքան գէտերու աստուածութիւններուն թիւը՝ այդ ծնողքին զաւակները։
Անոնց «բնակարանը» ջուրն էր եւ անոնք ընդհանրապէս կը սեպուէին ջուրերուն պահապանները։
Առասպելական նկարագրութիւններէն հասկնալի է թէ Օգէանիդես հին յոյներուն համար աղբիւրներու մարդակերպ գաղափարական հասկացութիւններ էին (կիսով դուստր), այդ աղբիւրներուն որոնց ջուրերը գէտերուն կողմէ կը փոխադրուէին (նոյն թիւով) բաց ծովը (հին Ովկիանոս) («մէկ կտոր ձուկ»), պարզ ելքով մը վերջանալով (մէկ պոչային լողակ) եւ կամ ալ տելթայի (երկու պոչային լողակ)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ոդիսական/ι, 139
- ↑ իսիոդոս Թէողոնիա 346-370
- ↑ Աթոլոնիոս Ռոտեցին, Արղոնաւթիքա 9․ 1410-4118
- ↑ Իսիոդոս Թէողոնիա, 886
- ↑ Իսիոդոս Թէողոնիա, 337
- ↑ [ https://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=urn:cts:greekLit:tlg0013.tlg002.perseus-eng1:1-39</nowiki> հոմերոսին ոգերգը ուսսուած Տիմիթրային, 2․5․ Hymn 2 to Demeter Hugh G. Evelyn-White, Ed. = ]
- ↑ [ https://archive.org/details/callimachuslycop00calluoft/page/60/mode/1up Գալիմախոս․ Արթեմիսին ոգերգ]
- ↑ Աննի Լուիզա Սուիներթոն 1844-1933, Օգէանիդես, 28-6-2021
- ↑ Իսիոդոս, Թէողոնիա․ գործը – Օգէանիդես, յաւերժահարսեր․ LCL 57, 2018
- ↑ Ինթերնեթ արխիւ, Ափոլոնիոս Ռոտեցին, Արկոնաւթիքա, թարգմ․՝ Robert Cooper Seaton, W. Heinemann,1912
- ↑ [https://www.academia.edu/108659707/_R_L_Fowler_Early_Greek_Mythography_Volume_2_Commentary_Oxford_Oxford_University_Press_2013_Pp_xxi_825_160_9780198147411 Դիցաբանութիւն, (R.L.) Fowler Early Greek Mythography. Volume 2: Commentary. Oxford: Oxford University Press, 2013. Pp. xxi + 825. £160. 9780198147411 - Maurizio Giangiulio = ]