Քրիստինէ Սահակեան
| Քրիստինէ Սահակեան | |
|---|---|
| Ծննդավայր | Երեւան |
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի Անուան Պետական Երաժշտանոց |
Քրիստինէ Սահակեան, Ա. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի մեներգչուհի, հանրապետական եւ միջազգային մրցոյթներու դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի դասախօս[1]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան: 1990-99 յաճախած եւ գերազանցութեամբ աւարտած է Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի մեներգեցողութեան բաժինը, այնուհետեւ շարունակած է ասպիրանտուրան (Գոհար Գասպարեանի դասարանը):
1998-էն կը հանդիսանայ Երեւանի Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի առաջատար մեներգչուհի:
2002-էն կը դասաւանդէ Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ:
Օփերային ներկայացումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասնակցած է շարք մը օփերային առաջին ներկայացումներուն`
- «Արշակ Բ.»,
- «Ալմաստ»,
- «Աիտա»,
- «Թրավիթա»,
- «Սեւիլեան սափրիչ» եւ այլն:
Անոր օփերային դերերգերն են` Փառանձեմ, Ալմաստ, Ամներիս, Ազուչենա, Ատալճիա, Սանթուցցա… Անոր երգացանկը կ՛ընդգրկէ բազմաթիւ համերգային ստեղծագործութիւններ (Վ. Ա. Մոցարթ «Ռեքուիեմ», Ճ. Վերտի «Ռեքուիեմ», Տվորժակ «Ռեքուիեմ», Փերկոլեզի «Սթապաթ մեթըր», Ռոսսինի «Սթապաթ մեթըր», Ե. Ս. Պախ «Մատթէոսի չարչարանքները»:
Մեներգչուհի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իբրեւ մեներգչուհի` բազմաթիւ ելոյթներ ունեցած է Ազգային ռատիոյի սիմֆոնիք նուագախումբին, Պետական ֆիլհարմոնիք, Պետական երիտասարդական, Պետական սենեկային «Սերենատ» եւ Պետական սենեկային նուագախումբերուն հետ:
Ելոյթներ ունեցած է հանրայայտ խմբավարներու հետ, ինչպէս` Վլատիմիր Սփիվակով, Լիոր Շամպատալ, Պայրոն Ֆիթեթցիս, Եուրի Կոչնեւ, Եարեմա Սկիպինսկին, Օհան Դուրեան, Էդիկ Թոփչեան, Կարվն Դուրգարեան, Վահան Մարտիրոսեան, Սերգէյ Սմբատեան[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Կին Դէմքեր. Քրիստինէ Սահակեան – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-07
- ↑ ««Երաժշտական Աշխարհը Կը Պահանջէ Մեծ Նուիրուածութիւն Եւ Անկեղծութիւն» «Ազդակ»-ին Ըսաւ Քրիստինէ Սահակեան – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-07