Քրիստիան Տէտէեան
| Քրիստիան Տէտէեան | |
|---|---|
| Ծնած է | 4 Ապրիլ 1910[1] |
| Ծննդավայր | Իզմիր, Զմիւռնիոյ սանճաք |
| Մահացած է | 10 Հոկտեմբեր 2000[1] (90 տարեկանին) կամ 10 Օգոստոս 2000[2] (90 տարեկանին) |
| Մահուան վայր | Bazoches-au-Houlme |
| Ուսումնավայր | Փարիզի Համալսարան |
| Մասնագիտութիւն | գրագէտ |
Քրիստիան Տէտէեան (4 Ապրիլ 1910[1], Իզմիր, Զմիւռնիոյ սանճաք - 10 Հոկտեմբեր 2000[1] կամ 10 Օգոստոս 2000[2], Bazoches-au-Houlme), ֆրանսահայ գրող։
Կենսագրական գիծեր[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1922 թուականէն ապրած է Փարիզ։ Նախնական կրթութիւնն ստացած է Նոյիի Ս․ Խաչ քոլեճին մէջ, ապա աւարտած է Սորպոնի համալսարանի իրաւագիտութեան եւ փիլիսոփայութեան հիմնարկը (ֆաքիւլթէն)։ Գրական ասպարէզ իջած է 1931 թուականին, «Սգաւորուած դիմակահանդէս» վէպով։ Գրած է ֆրանսերէն եւ հայերէն։
Գործերը[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած են Քրիստիան Տէտէեանի «Կորսուած երաժշտութիւնը» (1942), «Բարձր ծով» (1943), «Ջութակն ու խաչը» (1952 թ․, Ֆրանսիս Զէյմս մրցանակ) վէպերը, «Աղօթք՝ մահուան հրեշտակին» (1947), «Իսպանական օփերա» (1965 թ․), «Ներքին աշուն» (1973 թ․) պոէմները, «Ալէն Ֆուրնիէ եւ գաղտնի իրականութիւնը» (2 հրատարակութիւն՝ 1967 թ․, Ֆրանսական ակադեմիայի մրցանակ), «Ներվալը՝ գիշերային ուխտաւորը» (1966 թ․) էսսէները։
«Տէտէեաններ» (հատոր 1-2, 1972-1982 թթ․) ուսումնասիրութեան մէջ մանրամասնօրէն քննած է Տէտէեան գերդաստանի բոլոր նշանաւոր դէմքերուն, ինչպէս նաեւ այդ գերդաստանին հետ կապուած նշանաւոր ընտանիքներու՝ Հայրապետեաններու, Շեհրիմանեաններու, Շահումեաններու գործունէութիւնը, տուած է Թոմարզայի (Փոքր Հայք) եւ Զմիւռնիոյ պատմութեան նոր լուսաբանումներ։
Քրիստիան Տէտէեան Վենետիկի Մխիթարեան միաբանութեան պատուաւոր անդամ է։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Who's Who in France — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ (հայերեն) Քրիստիան Տետեյան, 2024-01-25, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D5%BF%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9047391, վերցված է 2026-07-17
- ↑ (հայերեն) Քրիստիան Տետեյան, 2024-01-25, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%D5%A1%D5%B6_%D5%8F%D5%A5%D5%BF%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9047391, վերցված է 2026-07-17