Քրիսթըն Ռիթըր
| Քրիսթըն Ռիթըր անգլերէն՝ Krysten Ritter | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Krysten Alyce Ritter |
| Ծնած է | 16 Դեկտեմբեր 1981[1] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Պլումսպըրկ, Փենսիլվանիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, Հնչիւնաւորող, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր և ժապաւէն արտադրող |
| Կուսակցութիւն | անկախ քաղաքական գործիչ? |
Քրիսթըն Ալիս Ռիթըր (անգլերէն՝ Krysten Alyce Ritter, 16 Դեկտեմբեր 1981[1], Պլումսպըրկ, Փենսիլվանիա), ամերիկացի դերասանուհի, երաժիշտ եւ նախկին գեղեցկուհի մըն է: Ռիթըրը ամէնէն շատ ճանչցուած է իր Ճէյն Մարկոլիս դերով AMC կայանի տրամա Breaking Bad հեռուստաշարին մէջ, Քլոուի դերով ABC կայանի կատակերգական Don't Trust the B---- in Apartment 23 հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ Ճէսիքա Ճոնզ դերով Netflix ընկերութեան տրամա իր անունով հեռուստաշարին մէջ։ Ան դերեր ստանձնած է տարբեր ֆիլմերու մէջ, ինչպէս What Happens in Vegas (2008), 27 Dresses (2008), Confessions of a Shopaholic (2009), She's Out of My League (2010), Veronica Mars (2014), եւ Big Eyes (2014): Ան նաեւ ստանձնած է երկրորդական դերեր հեռուստաշարերու մէջ, ինչպէս Gilmore Girls, Gossip Girl, Gravity, 'Til Death, եւ Veronica Mars:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||||||||||