Քորազոն Ագինօ
| Քորազոն Ագինօ սպ.՝ María Corazón Sumulong Cojuangco | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 25 Յունուար 1933 |
| Ծննդավայր | Բանիքի, Թարլաք, Ֆիլիփին |
| Մահացած է | 1 Օգոստոս 2009 |
| Մահուան վայր | Մաքաթի, Ֆիլիփին |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Տակալերէն |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ուսումնավայր | St. Scholastica Գոլէճ, Mount Saint Vincent Գոլէճ, Far Eastern համալսարան և Ateneo de Manila համալսարան |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և իրաւապաշտպան |
| Վարած պաշտօններ | Ֆիլիփինի նախագահ |
| Կուսակցութիւն | անկախ քաղաքական գործիչ |
| Ամուսին | Պենինիօ Աքինօ կրտ․ |
| Ծնողներ | հայր՝ José Cojuangco, մայր՝ Demetria Sumulong[2] |
| Երեխաներ | Պենինիօ Աքինօ Գ․, Գրիս Ագինօ, Պալսի Ագինօ Գրուզ, Բինգի Ագինօ Ապելատա և Վիէլ Ագինօ Տի |
| Կայքէջ | coryaquino.ph |
|
Ստորագրութիւն | |
Քորազոն Ագինօ (անգլ․՝ María Corazón Sumulong Cojuañgco Aquino, 25 Յունուար 1933 – 1 Օգոստոս 2009)․ Ֆիլիփինի քաղաքական գործիչ։ Միջազգային ճանաչում ստացաւ որպէս ժողովրդավարութեան, խաղաղութեան եւ կիներու իրաւունքներու ջատագով։
Ան իր երկրին մէջ առաջին կին նախագահը եղաւ, ինչպէս նաեւ Ասիոյ մէջ՝ պետութեան ղեկավար դարձած առաջին կինը: Ֆիլիփինի նախագահութեան պաշտօնը վարեց 1986-էն 1992։
Քորազոն, ծերակուտական Պենինիօ Աքինոյի (1932–1983) կողակիցն էր, եւ վերջինիս սպանութենէն ետք ստանձնեց ընդդիմութեան ղեկը՝ նպատակ ունենալով տապալել բռնակալ Ֆերտինանտ Մարքոս։ Առաջադրուեցաւ իբրեւ թեկնածու 1986-ի նախագահական ընտրութիւններուն եւ Մարքոս զոյգին մսխումի մեղադրանքներէն ետք, հռչակուեցաւ երկրին նախագահ՝ խաղաղ յեղափոխութենէ մը ետք։
2008-ին իրեն քաղցկեղ աղիքի ախտորոշում տրուեցաւ եւ տարի մը ետք մահացաւ՝ 1-8-2009։