Քոսովոյի դրօշ
Արտաքին տեսք
| Քոսովոյի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Երկիր |
|
| Իրաւասութեան տարածք | Քոսովօ |
| Նշան | 🇽🇰 |
| Յարաբերութիւն | 7:5 |
| Ընդունուած է | 17 Փետրուար 2008 |
| Գոյներ | կապոյտ, ոսկեգոյն և ճերմակ |
| Պատկերուած է | դաշտ, քարտէզ և հնգաթեւ աստղ |
Քոսովոյի Հանրապետութեան դրօշը Քոսովոյի պետական խորհրդանիշներէն մէկն է։ Ան ունի կապոյտ ուղղանկիւնի ձեւ։
Դրօշին կեդրոնական մասին մէջ պատկերուած է Կոսովոյի տարածքի ուրուագիծը՝ մուգ դեղին գոյնով։ Անոր վերը կը գտնուին վեց աստղեր։
Դրօշին հեղինակն է Մուհամեր Իպրահիմի։
Վեց աստղերը սովորաբար կը մեկնաբանուին որպէս Քոսովոյի հիմնական ազգային կամ էթնիկ համայնքներուն խորհրդանիշներ, իսկ կեդրոնին պատկերուած երկրի ուրուագիծը կը ներկայացնէ Քոսովոյի տարածքը։
Դրօշը ընդունուած է Քոսովոյի անկախութեան հռչակումին զուգահեռ եւ կը հանդիսանայ հանրապետութեան պաշտօնական խորհրդանիշներէն մէկը։