Jump to content

Քոզանի

Քաղաք, նաւահանգիստ
Քոզանի
յուն․՝ Κοζάνη
Քոզանի քաղաք
Երկիր  Յունաստան
Տարածութիւն 366 քմ²
ԲԾՄ 720 մեթր
Բնակչութիւն 42 140 մարդ (2021), 37 893 մարդ (2001), 34 138 մարդ (1991) և 41 066 մարդ (2011)
Հեռախօսային ցուցանիշ 24610
Փոստային ցուցանիշ 501 xx (xx=31 or 32)
Շրջագայութեան պետ-համարագիր KZ
Սուրբ բարեխօս Ս. Նիկողայոս Զմիւռնիացի
Պաշտօնական կայքէջ cityofkozani.gov.gr

Քոզանի (յուն․՝Κοζάνη)․ Մակեդոնիոյ քաղաք, մայրաքաղաք Քոզանի Շրջանային Միաւորին, Յունաստան։ Կառուցուած է Վերմիօ, Վուրինոս եւ Բիէրիա Օրի լեռնաշղթաներուն միջեւ։ Կը գտնուի ծովու մակերեսէն 720 մ․ բարձրութեան վրայ եւ Բոլիֆիթոս լիճին 15 քլ հիւսիս-արեւմուտքը։ Ըատ 2021-ի մարդահամարին, քաղաքը ունի 42 316 բնակիչ։ Հնաբանական պեղումները կը հաստատեն թէ Քոզանի բնակուած է Երկաթի դարաշրջանէն։

Հակիրճ տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հնաբանական պեղումները յայատնաբերած են Էլիմիա հնադարեան քաղաքին աւերակները։ Քոզանի քաղաքին մասին առաջին նշումը արձանագրուած է 1528-ի սուլթանական ֆիրմանի մէջ, իբրեւ բնակավայր որ ունէր 91 տուն, 23 անամուս եւ 15 այրի կիներ։

Քոզանիին բնակիչները մասնակցած են Յունաստանի 1821-ի Ազատագրական պայքարին։ 1904-ի մարդահամարը կը ցուցնէ թէ քաղաքին մէջ կը բնակէին 12 350 յոյն։

Մակեդոնական պայքարի շրջանին, Քոզանիի բնակիչներն ալ մասնակցած են։ Քաղաքը օսմանեան լուծէն կը ձերբազատուի 11 Հոկտեմբեր 1912-ին, երբ յունական բանակը յաղթական քաղաք կը մտնէ Սարանտաբորօ ճակատամարտէն ետք։

Բարեկենդանի օրերուն Քոզանի քաղաքին մէջ տեղի կ՛ունենան զանազան աւանդական ելոյթներ, ինչպէս օրինակ տօնական ճրագվառը՝ «ֆանոս» (φανός)։ Քաղաքին թաղամասերու մէջ մարդիկ ճրագվառ կ՛ ընեն, կը պարեն, գինի կը խմեն եւ մսեղէն կը սպառեն։

Եղբայրացած քաղաքներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քոզանի եղբայրացած է հետեւեալ քաղաքներուն հետ․-

Պրիսթոլ, Քենեքթիքաթ, Ա․Մ․Ն․

Իասիօ, Ռումանիա

Թարկովիցէ, Պուլկարիա

Մոսֆիլոթի, Կիպրոս

[1] [2] [3] [4]

  1. 2021-ի մարդահամար(յունարէն)
  2. Սան Սիմերա - Բարեկենդանի աւանդութիւնը Քոզանի, Ֆանոն(յունարէն)
  3. Քոզանի քարտէսներու աշխարհին մէջ(յունարէն)
  4. Քոզանի քաղաքապետութիւն(անգլերէն)