Քնարիկ Պապայեան
| Ծնած է | 1921 |
|---|---|
| Ծննդավայր | Գեղանուշ, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
| Աշխատավայր | Համաճարակաբանության, վիրուսաբանություն և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտ? |
| Պարգեւներ | Կարմիր Աստղի շքանշան? |
Քնարիկ Միքայէլի Պապայեան (1921, Գեղանուշ, Հայաստան), հայ բժիշկ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արեւելեան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողութիւններու մասնակից։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է ծառայողի ընտանիքի մը մէջ։ Ինն տարեկանին ծնողքին հետ տեղափոխուած է Գանձակ։ Միջնակարգ կրթութիւնը ստացած է Գանձակի թիւ 11 դպրոցին մէջ (1938)։
Յաջորդ տարի ընդունուած է Երեւանի բժշկական համալսարանը եւ աւարտած՝ 1943-ին։ Ապա աշխատանքի անցած է Երեւանի համաճարակաբանութեան եւ մանրէաբանութեան հիմնարկին մէջ՝ որպէս մանրէաբան։
1944-ին զօրակոչուած է բանակ եւ 2-րդ Մերձպալթեան ռազմաճակատի զօրքերուն հետ մասնակցած է մարտերու։ 1945-ին արձակուած է բանակէն։
Մինչեւ 1950 աշխատած է Երեւանի առաջին մանկական հիւանդանոցին մէջ՝ որպէս մանկաբոյժ, իսկ 1950-էն սկսեալ՝ երկրորդ ծննդատան քլինիքական լաբորաթորիային մէջ՝ բժիշկ-լաբորանթ։
Աւելի քան երկու տասնամեակ եղած է քլինիքայի արհկոմի նախագահը եւ ընտրուած՝ Երեւանի քաղաքային խորհուրդի պատգամաւոր։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարգեւատրուած է՝
- «Կարմիր աստղ» շքանշանով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմին ֆաշիստական Գերմանիոյ դէմ տարած յաղթանակին համար» մետալով
- «Անձնուէր աշխատանքի համար» մետալով
- Հինգ այլ մետալներով եւ բազմաթիւ պատուոգիրներով[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 48-49։