Jump to content

Քնարիկ Ալեքսանեան

Քնարիկ Ալեքսանեան
Ծնած է 9 Դեկտեմբեր 1952(1952-12-09)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Երևան
Քաղաքացիութիւն  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտութիւն կենսաքիմիկոս և ուռուցքաբան
Աշխատավայր Վ.Ա. Ֆանարջեանի անուան ուռուցքաբանութեան ազգային կեդրոն

Քնարիկ Անանիկի Ալեքսանեան (9 Դեկտեմբեր 1952(1952-12-09)[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ կենսաքիմիկոս, ուռուցքաբան։ Կենսաբանական գիտութիւններու դոկտոր (2000)։

1976 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։ 1976-1984 թուականներուն եղած է Երեւանի պետական բժշկական համալսարանի աւագ գիտաշխատող, 1984 թուականէն աշխատած է Ուռուցքաբանութեան գիտական կեդրոնին մէջ, իսկ 2000 թուականէն՝ կլինիկակենսաքիմիական լաբորատորիայի վարիչ[2]։

Հայաստանի Հանրապետութեան կենսաքիմիկոսներու ընկերակցութեան անդամ է 1976 թուականէն, իսկ Ուռուցքաբաններու ընկերակցութեան նախագահութեան անդամ՝ 1984 թուականէն։

Աշխատանքները կը վերաբերին ուռուցքածնութեան եւ ուռուցքներու աճի մեխանիզմներուն, ուռուցքային տեղորոշակէտերուն (մարկերներ), լիպիդային գերօքսիդացման, անօթաառաջացման (անգիոգենեզ), քաղցկեղի բուժման եւ կանխարգիլման խնդիրներուն[3]։

Անդամակցութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Հայաստանի Հանրապետութեան կենսաքիմիկոսներու ընկերակցութեան անդամ (1976 թուականէն)
  • Ուռուցքաբաններու ընկերակցութեան նախագահութեան անդամ (1984 թուականէն)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=10546
  2. ↑ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Կլինիկա-կենսաքիմիական լաբորատորիա»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-03-ին։ արտագրուած է՝ 2016-05-07
  3. ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005