Քլիֆ Ռապըրթսըն
| Քլիֆ Ռապըրթսըն անգլերէն՝ Cliff Robertson | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Clifford Parker Robertson III |
| Ծնած է | 9 Սեպտեմբեր 1923[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լա Խոյա, Սան Տիեկօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 10 Սեպտեմբեր 2011[4][1][2][…] (88 տարեկանին) |
| Մահուան վայր | Stony Brook, Brookhaven, Սաֆոլկ շրջան, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Անտիոքի քոլեջ?, Անտիոքի համալսարան?, La Jolla High School? և Actors Studio |
| Տեսակ | արկածախնդրական |
| Մասնագիտութիւն | Շարժապատկերի դերասանուհի |
| Ամուսին | Դինա Մերիլ? և Սինտի Սթոուն? |
| Ծնողներ | հայր՝ Clifford Parker Robertson II?[5], մայր՝ Audrey Winningham?[5] |
| Երեխաներ | Stephanie Robertson?[5] և Heather Robertson?[5] |
| Կայքէջ |
www |
Քլիֆ Ռապըրթսըն (անգլերէն՝ Clifford Parker Robertson III, 9 Սեպտեմբեր 1923[1][2][3][…], Լա Խոյա, Սան Տիեկօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 10 Սեպտեմբեր 2011[4][1][2][…], Stony Brook, Brookhaven, Սաֆոլկ շրջան, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի դերասան, «Օսքար» մրցանակի դափնեկիր՝ «Չարլի» ֆիլմին մէջ կատարած դերին համար։
Կենսագրական գիծեր[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Քալիֆորնիա նահանգի Սան Տիէկօ քաղաքը[7]։ Որդին է Քլիֆըրտ Փարքըր Ռապըրթսըն Կրտսերի (1902–1968) եւ անոր առաջին կնոջ՝ Օտրի Օլկա Ռապըրթսընի (հայրական ազգանունով՝ Ուիլինկհամ, 1903–1925)։ Անոր թեքսասցի հայրը նկարագրուած է իբրեւ «անասնապահական մեծ հարստութեան ծոյլ ժառանգորդ»։ Ռապըրթսըն անգամ մը ըսած է․ «[Հայրս] շատ վիպապաշտ կերպար մըն էր՝ բարձրահասակ, գեղեցկադէմ։ Չորս կամ հինգ անգամ ամուսնացած է, եւ ամուսնութիւններու միջեւ ինծի կ'այցելէր։ Մեծ պատմող մըն էր եւ միշտ շրջապատուած էր քծնողներով, որոնք թոյլ կու տային, որ ինք վճարէ հաշիւը։ Մեծ Տնտեսական Տագնապի ընթացքին, ան հոգաբարձական ֆոնտէն 500,000 տոլար քաշեց եւ վեց ամիս ետք վերադարձուց աւելիով»[8]։
Ռապըրթսընի ծնողքը բաժնուած է, երբ ան մէկ տարեկան էր, իսկ մայրը մահացած է որովայնամիզաբորբէ (peritonitis) տարի մը ետք Էլ Փասոյի մէջ (Թեքսաս)՝ 21 տարեկան հասակին[9][10][11]։ Ան մեծցած է իր մօրենական մեծ մօր՝ Մերի Էլէանոր «Էլէանորա» Ուիլինկհամի (օրիորդական ազգանունով՝ Սոյէր, 1875–1957) քով Քալիֆորնիա, եւ հազուադէպօրէն տեսնուած է իր հօր հետ։ 1941-ին աւարտած է Լա Հոյայի Երկրորդական Վարժարանը, ուր ծանօթ էր «Քալող Փիւնիկը» մականունով։[12]
Երկրորդ Դամաշխարհային Պատերազմի ընթացքին ան ծառայած է իբրեւ երրորդ նաւապետ ԱՄՆ-ի Առեւտրական Նաւատորմին մէջ, ապա յաճախած է Անթիոք Քոլէճը (Yellow Springs, Օհայօ), որ սակայն կիսատ ձգած է՝ կարճ ժամանակով իբրեւ լրագրող աշխատելու համար[13]։
10 Սեպտեմբեր 2011-ին, իր 88-ամեակէն օր մը ետք, Ռապըրթսըն մահացած է բնական պատճառներով Սթոնի Պրուքի մէջ (Նիւ Եորք)։[14][15] Յուղարկաւորութիւնը տեղի ունեցած է Իսթ Հեմփթընի (Նիւ Եորք) Սուրբ Ղուկաս Եպիսկոպոսական եկեղեցւոյ մէջ, իսկ անոր աճիւնները ամփոփուած են «Cedar Lawn» գերեզմանատան մէջ։
Ասպարէզ[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռապըրթսըն ուսանած է «Actors Studio»-ի մէջ՝ դառնալով անոր ցկեանս անդամ[16]։ 1950-ականներու սկիզբը ան կանոնաւոր կերպով աշխատած է հեռուստատեսութեան մէջ, ներառեալ գլխաւոր դերը «Rod Brown of the Rocket Rangers» (1953–1954) յայտագիրին մէջ։ Ան Պրոտուէյի մէջ հանդէս եկած է «Late Love» (1953–1954) եւ «The Wisteria Trees» (1955) ներկայացումներուն մէջ, որոնցմէ վերջինը հեղինակած էր Ճոշուա Լոկան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Discogs — 2000.
- 1 2 http://latimesblogs.latimes.com/movies/2011/09/oscar-winning-actor-cliff-robertson-dies-at-88.html
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 (անգլերեն) Cliff Robertson, 2026-07-15, https://en.wikipedia.org/w/index.php?title=Cliff_Robertson&oldid=1364221580, վերցված է 2026-08-28
- ↑ «California Births, 1905—1995»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011 թ․ նոյեմբերի 15-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ փետրվարի 28
- ↑ Green, Michelle (December 5, 1983). "Cliff Robertson profile at". People. Archived from the original on March 11, 2012. Retrieved November 25, 2011.
- ↑ Keepnews, Peter (September 11, 2011). "Cliff Robertson, Oscar-Winning Rebel, Dies at 88". The New York Times. Archived from the original on September 11, 2011. Retrieved September 11, 2011.
- ↑ Green, Michelle (December 5, 1983). "Cliff Robertson profile at". People. Archived from the original on March 11, 2012. Retrieved November 25, 2011.
- ↑ Mother's death information per records accessed on ancestry.com on September 12, 2011
- ↑ "Cliff Robertson/Hollywood Walk of Fame". Hollywood Chamber of Commerce. Archived from the original on December 1, 2011. Retrieved September 11, 2011.
- ↑ Cliff Robertson biodata Archived May 22, 2011, at the Wayback Machine., yahoo.com; accessed April 26, 2015.
- ↑ "Cliff Robertson, who played JFK in 'PT-109', dies". Yahoo! News. September 11, 2011. Archived from the original on December 17, 2011. Retrieved November 25, 2011.
- ↑ "US film actor Cliff Robertson dies aged 88". BBC. September 11, 2011. Archived from the original on September 11, 2011. Retrieved September 11, 2011.
- ↑ Garfield, David (1980). "Appendix: Life Members of The Actors Studio as of January 1980". A Player's Place: The Story of The Actors Studio. New York: MacMillan Publishing Co., Inc. p. 278. ISBN 0-02-542650-8.