Քլարա Ցեթքին
| Քլարա Ցեթքին գերմաներէն՝ Clara Zetkin | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | գերմաներէն՝ Clara Eißner |
| Ծնած է | 5 Յուլիս 1857[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կյոնիգսհայն Վիդերաու |
| Մահացած է | 20 Յունիս 1933[4][1][2][…] (75 տարեկանին) |
| Մահուան վայր | Արխանգելսկոյե[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, խաղաղասէր, սուֆրաժիստ, խմբագիր, ուսուցիչ և գրագէտ |
| Վարած պաշտօններ | Ուայմարի խորհրդարանի անդամ |
| Անդամութիւն | Rote Hilfe? և All-Union Society of Old Bolsheviks? |
| Կուսակցութիւն | Գերմանիոյ Համայնավար կուսակցութիւն, Գերմանիոյ Ընկերվարական ժողովրդավար կուսակցութիւն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն |
| Ամուսին | Ossip Zetkin? և Ֆրիդրիխ Ցունդել? |
| Երեխաներ | Maxim Zetkin? և Kostja Zetkin? |
|
Ստորագրութիւն | |
Քլարա Ցեթքին (գերմաներէն՝ Clara Zetkin, 5 Յուլիս 1857[1][2][3][…], Կյոնիգսհայն Վիդերաու - 20 Յունիս 1933[4][1][2][…], Արխանգելսկոյե[4]), գերմանացի ընկերվար-ժողովրդավարական տեսաբան[6]։ Ան պատկանած է ընկերվար ժողովրդավարութեան ձախ` արմատական թեւին, որ հաւատացած է, թէ աշխատաւոր դասակարգի, կիներու եւ ընկերային իմաստով ճնշուած փոքրամասնութիւններուն ազատագրումը անկարելի է` բացի յեղափոխութեան միջոցով[7]:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միջազգային ընկերվարական շարժումի պատմութեան մէջ Ցեթքինին անունը անբաժանելի եղած է կիներու իրաւունքներու պաշտպանութեան պայքարէն։ 1911 թուականին Ընկերվարական Բ. միջազգայնական Քոփենհակընի համագումարին գլխաւորաբար գերմանացի կին ընկերվարական մտածող Քլարա Ցեթքինի ջանքերով Կիներու միջազգային օրը առաջին անգամ որդեգրուեցաւ եւ այս առիթով առաջին նշումը կատարուեցաւ, այդ օրը նշուեցաւ իբրեւ Աշխատաւոր կիներու միջազգային օր` շեշտելու համար անոր զուտ ընկերային եւ դասակարգային բնոյթը[8]:
Կիներու ընկերային, տնտեսական եւ քաղաքական ազատագրման համար միջազգային ընկերվարութեան քաղաքական եւ տեսական պայքարին մէջ, Քլարա Ցեթքինի պէս հսկայի մը կողքին կարելի չէ անտեսել նաեւ ուրիշ հսկայ բարձունքի մը ներկայութիւնը ընկերվարական եւ մարքսական դասական մտածողութեան մէջ:
Գերմանիոյ Ընկերվար ժողովրդավարական կուսակցութեան Կոթայի համագումարին ընթացքին (1896) Ցեթքինի նշանաւոր ելոյթը, որ կը կրէ` «Միայն աշխատաւոր կնոջ մասնակցութեամբ ընկերվարութիւնը պիտի յաղթէ» խորագիրը, կը պաշտպանէ այն գաղափարը, որ աշխատաւոր կիները պէտք չէ իրենց պայքարը սահմանափակեն քաղաքական մասնակի պահանջներու ներկայացումով, ինչպիսին էր ընտրելու իրաւունքը: Անոնք պէտք է պայքարին աշխատելու իրաւունք ձեռք ձգելու, աշխատավարձի հաւասարութեան, երեխաներու հոգատարութեան համար վճարուած արձակուրդի, կրթութեան իրաւունքին եւ այլ իրաւունքներու համար ալ[8]:
Ան 1907 թուականին նախաձեռնած է Շթութկարթի մէջ Ընկերվարական կնոջական շարժումի առաջին միջազգային համագումարին կայացման, համագումարին մասնակցած են 59 կիներ` 15 երկիրներէ: Իսկ նշեալ շարժումին 1910-ի համագումարին որդեգրուած է Աշխատաւոր կիներու միջազգային օրը նշելու որոշումը, որ վերջնականապէս վաւերացուած է 1911-ին` Ընկերվար Բ. միջազգայնականի համագումարին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Discogs — 2000.
- 1 2 3 4 Цеткин Клара // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ WeChangEd
- ↑ «8 Մարտը` Տօնակատարութենէն Անդին»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2019-03-11։ արտագրուած է՝ 2026-04-06
- ↑ «Քաղաքականացնել Մարտ 8-ի Խորհուրդը. «Ընկերվարութիւն Կամ Բարբարոսութիւ�»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2016-03-08։ արտագրուած է՝ 2026-04-06
- 1 2 «Աշխատաւոր Կիներու Միջազգային Օրը` Ընկերվարական Աւանդութեան Տեսանկիւ�»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-03-09։ արտագրուած է՝ 2026-04-06