Քիրիպասի Հանրապետութիւն
| Քիրիպասի Հանրապետութիւն Ribaberiki Kiribati (Կիլպըրթերէն) | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
|
| |||||
| Պետական լեզու | անգլերէն և Կիլպըրթերէն | ||||
| Մայրաքաղաք | Հարաւային Թարաուա | ||||
| Օրէնսդիր մարմին | Քիրիպասիի Խորհրդարան | ||||
| Երկրի ղեկավար | Թանեթի Մամաու | ||||
| Կառավարութեան ղեկավար | Թանեթի Մամաու[1] | ||||
| Ազգաբնակչութիւն | 134 518 մարդ (2024)[2] | ||||
| Օրհներգ | Kunan Kiribati | ||||
| Կարգախօս |
Te Mauri, te Raoi ao te Tabomoa (Կիլպըրթերէն) "Առողջութիւն, Խաղաղութիւն եւ Բարգաւաճում" | ||||
| Հիմնադրուած է | 12 Յուլիս 1979 թ. | ||||
| Արժոյթ |
| ||||
| Ժամային համակարգ | UTC+12:00, UTC+13:00, UTC+14:00, Խաղաղական/Թարաուա[3][4], Խաղաղալամ/Գանթոն[3][4] և Խաղաղական/Գիրիթիմաթի[3][4] | ||||
| Հեռաձայնային համակարգ | +686 | ||||
| Համացանցի յղում | .ki | ||||
| Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,624[5] | ||||
|
www | |||||
Քիրիպասի (անգլ․՝ Kiribati կիլպըր․՝ kirr-i-bas), պաշտօնապէս՝ Քիրիպասի Հանրապետութիւն․ Ովկիանիայի պետութիւն-կղզի որ կ՛ընդգրկէ 33 կղզիներ՝ 32 օղակղզի եւ Պանապա՝ բարձրադիր կղզի։ Մայրաքաղաքն է Թարաուա օղակղզին։
Քիրիպասի անունը, բնիկ «Gilberts» արտասանումն է, որ յառաջ եկած է Կիլպըրթ գլխաւոր կղզեխումբէն, ինչպէս նաեւ գաղթօճախի անուանումէն՝ Կիլպըրթ եւ Էլիս կղզիներ։
Քիրիպասի առաջին բնակիչները Միքրոնիզիացիներ եղած են։
Երբ անգլիացի ծովագնաց՝ Ճոն Պայրոն, կղզիները յայտնաբերեց 1892-ին, անոնք անցան բրիտանական խնամատիրութեան տակ։
Բ․ Համաշխարհային պատերազմի ընթացքին կարճ ժամանակամիջոցին մը համար, կղզին ճափոնացիները գրաւեցին, իսկ 1943-ին Թարաուայի ճակատամարտէն ետք, Թարաուա իր անկախութիւնը վերագտաւ, 12 Յուլիս 1979։
Ըստ Ամսաթիւի Փոփոխման Միջազգային Գիծին (International Date Line) վերաձեւաւորման (1995), Քիրիպասի աշխարհի ամենէն արեւելեան երկիրն է եւ առաջին եղաւ ընդունելու նոր հազարամեակը՝ 2000։ Կղզեխումբին մաս կազմող Գարոլինա կղզին կոչուեցաւ Հազարամեակի կղզի (Millennium Island)։
Հակիրճ պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախապատմական շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ք․Ա․3000-էն սկսեալ մինչեւ 1300-ին, Քիրիպասին բնակուած էր Միքրոնիզիացիներէ։ Առանձնացած շրջան մը չըլլալով, Թոնկա եւ Ֆիճի կղզիներէն արշաւողներ շրջանին մէջ բերին յաջորդաբար Բոլինիսիական եւ Մելանիզիական մշակոյթներէն տուեալներ։ Ժամանակի ընթացքին մշակութային տարբերութիւնները հարթուեցան խառն ամուսնութիւններուն շնորհիւ։
Գաղութատիրութեան շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կղզիները առաջին անգամ հանդիպեցան բրիտանական եւ ամերիկեան նաւերու ԺԸ․ եր դարավերջին եւ ԺԹ․ դարասկիզբին։ Ճոն Պայրոն Նուքունաու կղզին հասաւ 1765-ին։ Իսկ 1820-ին, ռուս ծովակալ Ատամ Եոհան ֆոն Գրաուզընսթերն եւ ֆրանսացի նաւապետ Լուի Տիւբերէ գլխաւոր կղզեխումբը անուանեցին Կիլպըրթ կղզիներ, ի պատիւ Թոմաս Կիլպերթ նաւապետին որ 1788-ին այդ շրջանի արշիպեղագոսը ճեղքեց։ 1837-ին կը հասնին բրիտանացի առաջին նորաբնակիչները։ 1892-ին Կիլպըրթ կղզիները դրացի Էլիս կղզիներուն հետ կը համաձայնին յայտարարուիլ Բրիտանական կայսրութեան խնամատիրութիւն։ Քիրիպասի 1919-ին գաղթատիրութեան մաս կազմեց եւ Ֆինիքս կղզիները (Phoenix Islands)՝ 1937-ին։
Բ․ Համաշխարհային պատերազմի կղզին ճափոնացիները կը գրաւեն, իսկ 1943-ին Թարաուայի ճակատամարտէն ետք, Թարաուա իր անկախութիւնը կը վերագտնէ, 12 Յուլիս 1979։
Անկախութեան շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1971-ին Կիլպըրթ եւ Էլիս կղզիները կիսանկախ կը յայտարարուին։ 1978-ին Էլիս կղզիները կը դառնան Թուվալուի անկախ պետութիւն։ 12 Յուլիս 1979 Քիրիպասի կ՛անկախանայ․ Քիրիպասի Կիլպըրթց Gilberts անունը կը ներկայացնէ, նպատակն է Պանապա կղզին ճանչցուի որպէս անոր մէկ մասը։ 1983-ին ստորագրուած դաշինքով, Ա․Մ․Ն․ հրաժարեցան Ֆինիքս եւ Գիծին կղզիներուն (Line Islands) տիրութեան պահանջներէն։ Անոնք այլեւս Քիրիպասիին մաս կը կզմեն։ 1999-ին Քիրիպասի Մ․Ա․Կ․ անդամ եղաւ։
Կորիզային փորձեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1960-ի տասնամեակին, Քիրիպասի կղզեխումբէն կարգ մը կղզիներ, ինչպէս նաեւ Գիծին կղզիները ենթակայ եղան յաջորդաբար Ա․Մ․Ն․ եւ Մեծն Բրիտանիոյ կորիզային փորձերուն։ Կղզեխումբը յաջորդող տարիներուն ընթացքին մեծապէս տուժած է այդ պատճառով։
Քիրիպասի վտանգի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիրիպասի օղակղզիներէ բաղկացախ ըլլալով, կլիմայական փոփոխութիւններուն պատճառով մեծապէս վտանգուած է ջերմոցային ազդեծութենէն։ Ըստ 1989-ի Մ․Ա․Կ․ մէկ զեկոյցին, Քիրիպասի ԻԱ․ դարուն մէջ կրնայ բոլորովին անհետանալ․ նախատեսուած է թէ մինչեւ 2100-ին, ծովուն ջուրերը պիտի բարձրանան մօտաւորապէս կէս մեթր ու աւելի։ Արդէն երկու անբնակ կղզիներ՝ Թեպուա Թարաուա եւ Ապանուէա 1999-ին ծովուն ջուրերուն տակ անհետացան։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քիրիպասիին տարածութիւնը 811 քլ² է։ Բաժնուած է երեք վարչական շրջաններու՝
- Կիլպըրթ կղզիներ․ կը կազմեն 16 օղակաձեւ կղզիներու շղթայ մը, Խաղաղականի մէջ, Բաբուա Նոր Կիանայի եւ Հաուայի միջեւ։ Քիրիպասիին գլխաւոր մասն են։
- Ֆինիքս կղզիներ․ ախարհի ամենէն ընթարձակ պահպանուած ծովային տարածքներէն (2008-2010 ամենէն ընթարձակն էին)։ 8 օղակաձեւ կղզիներու շղթայ մը եւ 2 սուզուած օղակակղզիներու կղզեխումբ, Խաղաղական ովկիանոսին կեդրոնական մասին մէջ, Կիլպըրթ կղզիներուն արեւելքը եւ Գիծին կղզիներուն արեւմուտքը։ Միայն Գանթոն կղզին ունի բնակիչ։
- Գիծին կղզիներ․ 11 օղակղզիներու օղակ մը, կեդրոնական Խաղաղականին մէջ։ Հինգը անբնակ են։
Քիրիթիմաթին, 338 քլ² տարածութեամբ պետութեան ամենամեծ կղզին է, ինչպէս նաեւ Խաղական ովկիանոսին մեծագոյն օղակղզին։
Երկին կլիման ծովային է եւ ջերմութիւնը միջին հաշուով 26° C է։ Կղզեխումբին գրեթէ բոլոր կղզիները օղակղզիներ են, մօտաւորապէս 4 մ․ բարձրութեամբ (միջին հաշիւ)։ Անոնք կը ներբակեն ծովալիճ մը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Kiribati: Politisches Porträt / Hrsg.: Auswärtiges Amt — 2025.
- ↑ https://datacommons.org/place/country/KIR?mprop=count&popt=Person&hl=de
- 1 2 3 https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/australasia
- 1 2 3 https://www.timeanddate.com/time/zone/kiribati
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ Ազդակ օրաթերթ․ Հետախուզենք Քիրիպաս Արշիպեղագոսը․․17 Յունուար, 2026, Ծողիկ Տէր Ղուկասեան
- ↑ Քիրիպասիի մասին(անգլերէն)
- ↑ Կիլպըրթ կղզիներ(անգլերէն)
- ↑ Գիծի կղզիներ(անգլերէն)
- ↑ Քիրիպասի (անգլերէն)
- ↑ Քիրիպասի, հանրագիտարանի արխիւ(ֆր.)
- ↑ Կայսրութեան մոխիրները․ Քիրիպասի եւ Թուվալու, Barrie Macdonald
- ↑ Կիլպըրթ կղզիներու բառգիրք(անգլերէն)