Քեմփի ծովային կրիայ
| Քեմփի ծովային կրիայ | ||
|---|---|---|
| Գիտական դասակարգութիւն | ||
|
||
| Լատիներէն անուանում | ||
| Lepidochelys kempii | ||
| Հատուկ պահպանութիւն | ||
| Արեալ | ||
Քեմփի ծովային կրիայ (անգլ․՝ Kemp's ridley sea turtle, լատին․՝ Lepidochelys kempii), կ՛անուանուի նաեւ Ատլանտեան ծովային կրիայ (Atlantic ridley sea turtle), Քեմփին կրիան (Kemp's ridley turtle)․ Cheloniidae ընտանիքին կրիայի տեսակ։ Ծովային կրիայի հազուագիւտ եւ ամենէն վտանգուած տեսակը եւ այդ սեռի երկու կենդանի տեսակներէն մէկն է (միւսը՝ Ձիթագոյն ծովային կրիան է)։
Դասաբաշխութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծովային կրիայի այս տեսակը, անունը առած է Ռիչարտ Մուր Քեմփէն (1825–1908, Քի Ուեսթ՝ Ֆլորիտայի նեղուցի կղզիներէն)։ Ան առաջինը եղաւ որ օրինակ մը ղրկեց Սամուէլ Կարմանին (Հարվըրտի համալսարան) ուսումնասիրելու համար։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քեմփի ծովային կրիաները, ծովային կրիաներու տեսակներէն ամենէն փոքրն են․ պատեանի երկարութիւն՝ 58-70 cm եւ ծանրութիւն՝ 36-45 քիլօ։ Այս կրիաները, հասուննալով գոյն կը փոխեն։ Երկու կողմէն ալ մութ ծիրանագոյն են, իսկ հասունցած չափահաս կրիեաները կ՛ունենան դեղնագոյն-կանանչագոյն եւ կամ սպիտակ լանջ եւ մոխրագոյն-կանանչագոյն պատեան։ Անոնց գանկը Ձիթագոյն ծովային կրիային գանկին հար ու նման է։ Անոնք ծովային կրիաներէն միակն են որ ցերեկը բոյն կը շինեն։
Այս ցեղի չափահաս կրիաները Մեքսիքայի ծոցին խորունկ ջուրերուն մէջ ուտելիք կ՛որոնեն։ Արուները կը նախընտրեն Թեքսասի (Ա․Մ․Ն․) եւ Մեքսիքայի Թամաուլիփասի ու Վերաքրուզ ձագարան ծովափներուն մօտիկ գտնուիլ։ Իսկ էգ կրիաները կը շրջին Ֆլորիտայի հարաւային ծովեզերքներէն մինչեւ Եուգաթանի թերակղզին (հարաւ-արեւելեան Մեքսիքա)
Քեմփի ծովային կրիան կը սնանի հաւախխունջով, մեծ ու փոքր խեչափառով, ծովամայրով, ձուկով, ջրիմուռով եւ ծովոզնիով։

Բաշխում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս ցեղի կրիաները տարածուած են կեդրոնական եւ հիւսիսային Ամերիկայի արեւելեան ափերէն մինչեւ Եւրոպայի ու կեդրոնական եւ հիւսիսային Ափրիկէի արեւմտեան ափերուն միջեւ, ինչպէս նաեւ Միջերկրական ծովուն՝ մինչեւ Մալթա եւ Իտալիոյ արեւմտեան ափերը։

Չափահաս կրիաները Մեքսիքայի ծոցին խորունկ ջուրերունմէջ ուտելիք կ՛որոնեն, եւ կը նախընտրեն Թեքսասի (Ա․Մ․Ն․) եւ Մեքսիքոյի Թամաուլիփասի ու Վերաքրուզ ձագարան ծովափներուն մօտիկ գտնուիլ։ Իսկ էգ կրիաները կը շրջին Ֆլորիտայի հարաւային ծովեզերքներէն մինչեւ Եուգաթանի թերակղզին (հարաւ-արեւելեան Մեքսիքօ)։
Իսկ պատանի եւ երիտասարդ տարիքի կրիաները, ընդհանրապէս կը գաղթեն Ատլանտեան Ովկիանոս եւ կը գրաւեն հիւսիսային Ամերիկայի՝ հարաւային Ֆլորիտայէն մինչեւ Մասաչուսեցի Գոտ հրուանդանի ափերը եւ յաճախ՝ դէպի հիւսիս։
Պահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ESA-ի (վտանգուած տեսակներու մասին օրէնք, 1973) կողմէն դասուած է որպէս ծայրայեղ վտանգուած տեսակ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Քեմփի ծովային կրիայի տարածումի քարտէս, հեղինակ՝William L. Farr (անգլերէն)
- ↑ congress.gov - ESA-ի (վտանգուած տեսակներու մասին օրէնք, 1973)(անգլերէն)
- ↑ epa.gov/laws - Ամփոփում բտանգուած կրիաներու մասին օրէնքին(անգլերէն)
- ↑ Պահպանելով Ամերիկայի վայրի կեանքը, Dunlap, Thomas R., 1988, Princeton, N.J. : Princeton University Press(անգլերէն)
- ↑ Lepidochelys kempii(ֆր.)
