Քեմալ Քարփաթ
| Քեմալ Քարփաթ թրք.՝ Kemal Karpat | |
|---|---|
| Ծնած է | 15 Փետրուար 1923[1] |
| Ծննդավայր | Բաբադալ, Ռումանիա |
| Մահացած է | 20 Փետրուար 2019[2] (96 տարեկանին) |
| Մահուան վայր | Մեդիսոն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | թրքերէն |
| Կրօնք | Իսլամութիւն |
| Ուսումնավայր | Նիւ Եորք Համալսարան, Վաշինգտոնի համալսարան? և Պոլսոյ համալսարանի իրաւաբանական բաժանմունք |
| Մասնագիտութիւն | regional historian, պատմաբան, համալսարանի դասախօս և հեղինակ |
| Աշխատավայր | Ուիսքոնսին Համալսարան |
Քեմալ Քարփաթ (թրք.՝ Kemal Haşim Karpat, 15 Փետրուար 1923[1], Բաբադալ, Ռումանիա - 20 Փետրուար 2019[2], Մեդիսոն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), թուրք պատմաբան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծագումով թուրք պատմաբանը ծնած է Պապատաղ, Ռումանիա: Ան Պոլսոյ համալսարանէն ստացած է իրաւագիտու«թեան» վկայական, մագիստրոսի աստիճան՝ Ուաշինկթընի համալսարանէն եւ դոկտորի աստիճան՝ Նիւ Եորքի համալսարանէն:
Պատմաբան Քեմալ Քարփաթ բազմաթիւ յօդուածներ հրապարակած է օսմանեան շրջանի պատմութեան մասին[3]: Ան իր կեանքին մեծ մասը անցուցած է արտասահմանի մէջ, ապա հաստատուած է Միացեալ Նահանգներ[4]:
Սկիզբը աշխատած է «ՄԱԿ»-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդին մէջ եւ դասաւանդած է Մոնթանայի եւ Նիւ Եորքի համալսարաններուն մէջ:
Անոր վերջին պաշտօնը եղած է Պոլսոյ Շեհիր համալսարանին մէջ:
Ընտրուած Հրատարակութիւններ [5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս ցանկը կը ներկայացնէ քաղաքագէտի ընտրուած աշխատանքները, որոնք գլխաւորաբար կը վերաբերին Թուրքիոյ եւ Մերձաւոր Արեւելքի քաղաքական եւ հասարակական հարցերուն։
| Տարեթիւ | Հրատարակութեան Անունը (Անգլերէն) | Հրատարակիչ |
| 2010 | Elites and Religion: From Ottoman Empire to Turkish Republic (Էլիթներ եւ Կրօն. Օսմանեան Կայսրութենէն Թուրքիոյ Հանրապետութիւն) | Times |
| 2009 | The Gecekondu: Rural Migration and Urbanization (Ճէճեքոնտու. Գիւղական Գաղթ եւ Քաղաքայնացում) | Cambridge University Press |
| 2001 | The Politicization of Islam (Իսլամի Քաղաքականացումը) | Oxford University Press |
| 2000 | The Ottoman Past and Today's Turkey (Օսմանեան Անցեալը եւ Այսօրուան Թուրքիան) | Brill |
| 1968 | Political and Social Thought in the Contemporary Middle East (Քաղաքական եւ Հասարակական Միտքը Արդի Մերձաւոր Արեւելքի Մէջ) | Praeger |
| 1959 | Turkey's Politics: The Transition to a Multi-Party System (Թուրքիոյ Քաղաքականութիւնը. Բազմակուսակցական Համակարգի Անցումը) | Princeton University Press |
| 1964 | Political Modernization in Japan and Turkey (Քաղաքական Արդիականացումը Ճափոնի եւ Թուրքիոյ Մէջ) | Princeton University Press |
| 1973 | An Inquiry into the Social Foundations of Nationalism in the Ottoman State (Քննութիւն Օսմանեան Պետութեան մէջ Ազգայնականութեան Հասարակական Հիմքերուն Մասին) | Princeton UP |
| 1973 | Social Change and Politics in Turkey (Հասարակական Փոփոխութիւն եւ Քաղաքականութիւն Թուրքիոյ Մէջ) | Brill Leiden |
| 1975 | Turkey's Foreign Policy in Transition (Թուրքիոյ Արտաքին Քաղաքականութիւնը Անցումի Մէջ) | Brill Leiden |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #131863509 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 Meghalt Kemal Karpat
- ↑ «Kemal Karpat (1923-2019)»։ Department of History (անգլերէն)։ 2019-02-26։ արտագրուած է՝ 2025-08-13
- ↑ «Ցեղասպանութիւնը Ժխտելու Ջանքերը Այլեւս Համոզիչ Չեն. Թուրք Պատմաբան»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-13
- ↑ (անգլերեն) Kemal Karpat, 2025-05-11, https://en.wikipedia.org/w/index.php?title=Kemal_Karpat&oldid=1289909885, վերցված է 2025-11-23