Քեթրին Հեփպըրն
| Քեթրին Հեփպըրն անգլերէն՝ Katharine Hepburn | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Katharine Houghton Hepburn |
| Ծնած է | 12 Մայիս 1907[1][2][3][…] |
| Ծննդավայր | Հարթֆորդ[4] |
| Մահացած է | 29 Յունիս 2003[1][3][3][…] (96 տարեկանին) |
| Մահուան վայր | Օլդ Սեյբրուք |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Կրօնք | Աթէիզմ |
| Ուսումնավայր | Բրին Մոր քոլեջ? և Kingswood-Oxford School? |
| Մասնագիտութիւն | կինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասան և դերասանուհի |
| Անդամութիւն | Committee for the First Amendment? |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Ludlow Ogden Smith? |
| Ծնողներ | հայր՝ Թոմաս Հեփպըրն?, մայր՝ Քեթրին Մարթա Հիւթըն Հեփպըրն? |
|
Ստորագրութիւն | |
Քեթրին Հեփպըրն (անգլերէն՝ Katharine Hepburn, 12 Մայիս 1907[1][2][3][…], Հարթֆորդ[4] - 29 Յունիս 2003[1][3][3][…], Օլդ Սեյբրուք), ամերիկացի դերասանուհի։ Դերասան-դերասանուհիներէն ամէնէն շատ Օսքար մրցանակ ստացած է Քեթրինը։
Ան Օսքարի յաւակնորդ եղած է 1930-1960-ական թուականներուն եւ 1980-ին, ընդհանուր` 12 անգամ: 4 անգամ ստացած է՝ 4-ն ալ լաւագոյն դերասանուհի անուանակարգով, որ շարժանակրի պատմութեան մէջ մրցանիշ է։
Շարժապատկերային արուեստի ամերիկեան ակադեմիայի կողմէ հրապարակած Ամերիկեան բոլոր ժամանակներու շարժապատկերներու 100 մեծագոյն աստղերու, ցանկին մէջէն որոշուած է պատուոյ Օսքարը շնորհել՝ 1 տեղը, Քեթրին Հեփպըրնին[5]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ամերիկա, Քընեքթիքաթ նահանգի Հարթֆորտ քաղաքը։ Հայրը մասնագիտութեանբ բժիշկ, միզաբան վիրաբոյժ Թոմաս Հեփպըրնն էր, մայրը՝ Քեթրին Մարթա Հիւթընը։ Ան ընտանիքի 6 երեխաներէն 2-րդն էր։ Ուսումը ստացած է «Bryn Mawr» քոլէճին մէջ։ Դպրոցական տարիներուն ան ամաչկոտ եղած է։
12 տարեկանէն սկսած է դերեր ստանցնել՝ սիրողական ներկայացումներու մէջ։
1928 թուականին կը կատարէ իր նախաքայլը՝ Պալթիմորի թատրոնին մէջ, իսկ մէկ տարի ետք դերեր կը խաղայ արդէն Պրոտուէյ։ Ճիշդ այդ ատեն ալ կ'ամուսնանայ Ֆիլատելֆիա քաղաքի բնակիչ Օկտըն Սմիթի հետ։ Սակայն անոնց ամուսնութիւնը երկար չի տեւեր եւ անոնք 1934 թուականին բաժնուին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Katharine Hepburn
- 1 2 3 4 5 6 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118549391 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ ««Օսքար» Մրցանակը Մերժե՞լ… Ընդունի՞լ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2016-02-26։ արտագրուած է՝ 2026-04-07