Քարլ-Հայնց Շնելինկըր
| Քարլ-Հայնց Շնելինկըր գերմաներէն՝ Karl-Heinz Schnellinger | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 31 Մարտ 1939[1][2] |
| Ծննդավայր | Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[3] |
| Մահացած է | 20 Մայիս 2024[4] (85 տարեկանին) |
| Մահուան վայր | Միլանօ, Իտալիա[5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Քարլ-Հայնց Շնելինկըր (գերմաներէն՝ Karl-Heinz Schnellinger, 31 Մարտ 1939[1][2], Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[3] - 20 Մայիս 2024[4], Միլանօ, Իտալիա[5]), գերմանացի ոտնագնդակ խաղացող, Գերմանիոյ ֆութպոլի պատմութեան լաւագոյն յետսապահներէն մին:
Շնելինկըր, որ իւրայատուկ մարզիկ մը եղած է, խաղացած է պաշտպանողական դիրքի վրայ, մասնաւորապէս ձախ կամ կեդրոնի։ «Ֆոլքսվակըն» տիտղոսը ունեցած է՝ իր անընդհատ պայքարին եւ տոկունութեան համար:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տիւրեն։ Գերմանիոյ ախոյեան դարձած Քէօլնի հետ 1962-ին, դառնալով Գերմանիոյ տարուան լաւագոյն մարզիկը:
Ան 1962-ի մոնտիալին ընտրուած է մրցաշարքի լաւագոյն հաւաքականի անդամ եւ տարի մը ետք միացած է Իտալիոյ Մաթովա ակումբին, որ առաջին մրցումին 4-1 արդիւնքով անակնկալի բերաւ Ա. Սէ. Միլանը:
Ան տարի մը ետք միացած է Ռոմային եւ շահած է Իտալիոյ բաժակը, ապա յաջորդ եղանակին` Ա. Սէ. Միլանին, իր խմբակիցներ Անճելիլոյի եւ Սորմանիի հետ:
9 տարի խաղացած է Միլանի հետ` շահելով շատ մը տիտղոսներ, դառնալով առաջին յաջող գերմանացիներէն` երկրէն դուրս:
1974-ին ան լքած է Միլանը եւ վերադարձած է Գերմանիա` Թենիս Պորուսիա Պերլին խումբին հետ փակելու իր ֆութպոլիստի ասպարէզը:
Ան 19 տարեկանին Գերմանիոյ ազգային խումբին հետ մասնակցեցած է 1958-ի մոնտիալին եւ դարձած է այն քիչ մարզիկներէն, որոնք մասնակցած են 4 տարբեր մոնտիալներու:
Յիշատակելի է իր անմոռանալի կոլը` 1970-ի կիսաւարտականին` Իտալիոյ դէմ 90-րդ վայրկեանին: Յայտնի է գերմանացի խօսնակ Էռնսթ Հուպերթի հռչակաւոր կանչը` «բոլոր մարզիկներուն մէջէն` Շնելինկըր»: Ան մէկ կոլ նշանակած է ազգային խումբին հետ:
Ոտնագնդակը լքելէ ետք, Շնելինկըր վերադարձած է Միլանի մօտակայ Սեկրաթէ շրջանը, ուր վաճառականութեամբ զբաղած է[6]:
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան մահացած է հիւանդութեան դէմ երկար պայքարէ ետք, Միլանի մէկ հիւանդանոցին մէջ: Ան վերջին ապրող ֆութպոլիստը եղած է՝ 1958-ի Գերմանիոյ ազգային խումբէն[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Transfermarkt.com — 2000.
- 1 2 Discogs — 2000.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1023361078 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 Addio Schnellinger: aveva 85 anni. Protagonista di Italia-Germania 4-3, ha vinto tutto col Milan — 2024.
- 1 2 Lutto nel mondo del calcio: è scomparso Karl-Heinz Schnellinger. Aveva 85 anni — 2024.
- 1 2 «Քարլ-Հայնց Շնելինկըր Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-05-23։ արտագրուած է՝ 2026-09-03