Քարլա Պրունի
| Քարլա Պրունի իտալ.՝ Carla Gilberta Bruni-Sarközy de Nagy-Bocsa | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | իտալ.՝ Carla Gilberta Bruni Tedeschi |
| Ծնած է | 23 Դեկտեմբեր 1967[1] (58 տարեկան) |
| Ծննդավայր | Թորինօ, Իտալիա[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Իտալերէն |
| Կրօնք | Կաթոլիկութիւն |
| Ուսումնավայր | Ժանսոն-դը-Սայի լիցեյ?, Փարիզի Սորպոնի համալսարան և Նափոլիի դերասանութեան դպրոց |
| Տեսակ | ֆրանսիական փոփ երաժշտություն?[4][5] |
| Մասնագիտութիւն | երգչուհի |
| Վարած պաշտօններ | Ֆրանսայի առաջին տիկին |
| Ամուսին | Raphaël Enthoven? և Նիքոլա Սարքոզի |
| Ծնողներ | հայր՝ Maurizio Remmert?[6] և Alberto Bruni Tedeschi?, մայր՝ Մարիսա Բորինի? |
| Երեխաներ | Ջուլիա Սարկոզի?[7] և Aurélien Enthoven?[8] |
| Կայքէջ | carlabruni.com |
Քարլա Պրունի, (Քարլա Ժիլպերթա Պրունի Թետեսքի, 23 Դեկտեմբեր 1967)[9], իտալացի-ֆրանսացի երգչուհի, երգահան եւ բարձրակարգ նորաձեւութեան նախկին աստղ, որ 2008-էն մինչեւ 2012 ծառայած է իբրեւ Ֆրանսայի առաջին տիկին՝ ամուսնանալով Ֆրանսայի այդ օրերու նախագահին՝ Նիքոլա Սարքոզիին հետ[10]։
Ան բացառիկ անձնաւորութիւն մըն է, որ յաջողած է միաւորել երեք տարբեր աշխարհներ՝ նորաձեւութիւն, երաժշտութիւն եւ քաղաքական կեանք։
Պրունի ֆրանսական ժամանակակից մշակոյթին եւ հանրային կեանքին ազդեցիկ դէմքերէն մէկն է։
Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իտալիոյ Թորինօ քաղաքը, հարուստ եւ մշակութասէր ընտանիքի մը մէջ։
Հայրը՝ Ալպերթօ Պրունի Թետեսքին, վաճառական էր, իսկ մայրը՝ Մարիզա Պորինին, դաշնակահարուհի։
Եօթը տարեկանին ընտանիքը հաստատուած է Ֆրանսայի մէջ, ուր ան ստացած է իր կրթութիւնը եւ մշակութային ձեւաւորումը։
Նորաձեւութենէն երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1980-ականներու վերջաւորութեան եւ 1990-ականներուն, Պրունի դարձած է աշխարհի ամէնէն նշանաւոր նորաձեւութեան աստղերէն մէկը՝ աշխատելով նորաձեւութեան մեծ տուներու եւ լուսանկարիչներու հետ։
Ան համագործակցած է այնպիսի վաճառանիշներու հետ, ինչպիսիք են՝ Շանէլ (Chanel), Տիոր (Dior) եւ Վերսաչի (Versace)։
1990-ականներուն ան կը դասուէր աշխարհի ամէնէն բարձր վարձատրուող աստղերու շարքին։
1997-ին կը հրաժարի իր ասպարէզէն եւ ամբողջովին կը նուիրուի երաժշտութեան։ Երգեր կը գրէ ֆրանսացի երգիչ Ժիւլիէն Քլարքի (Julien Clerc) համար, որոնք կը ներառուին «Եթե ես ան ըլլայի» («Si j’étais elle») ալպոմին մէջ (2000)։
Երաժշտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003-ին Պրունի կը հրապարակէ իր առաջին ալպոմը՝ «Մէկը ինծի ըսաւ» («Quelqu'un m'a dit»), որ մեծ յաջողութիւն կը գտնէ Ֆրանսայի մէջ եւ երկար շաբաթներ կը մնայ ալպոմներու ցանկին առաջնակարգ դիրքերուն մէջ։
2004-ին կ'արժանանայ «Victoires de la Musique» մրցանակին՝ իբրեւ «Տարուան Լաւագոյն Կին Արուեստագէտ»։
Հետագային կը հրապարակէ քանի մը այլ ալպոմներ, ինչպէս՝
- «Ոչ մէկ խոստում» («No Promises»),(2007)- անգլերէն լեզուով երգեր՝ հիմնուած բանաստեղծութիւններու վրայ,
- «Կարծես ոչինչ պատահաղ է» («Comme si de rien n’était»),(2008),
- «Ֆրանսական փոքրիկ երգեր» («Little French Songs»),(2013),
- «Ֆրանսական Դրոշմ» («French Touch» (2017), ուր ան կը մեկնաբանէ անգլերէն նշանաւոր երգեր:
Առաջին տիկնոջ դերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2008-ին Պրունի կ'ամուսնանայ Նիքոլա Սարքոզիի հետ եւ կը դառնայ Ֆրանսայի առաջին տիկինը։
Իր պաշտօնավարման ընթացքին, ան կը ներգրաւուի մարդասիրական եւ մշակութային նախաձեռնութիւններու մէջ, յատկապէս կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներուն մէջ։
Պրունի ծանօթ է իր համեստ եւ զուսպ հանրային կերպարով։

Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քարլա Պրունին ունի մէկ զաւակ՝ Օրէլիէն Էնթովեն (նախորդ յարաբերութենէն) եւ մէկ դուստր՝ Ժիւլիա Սարքոզին, որ ծնած է 2011-ին։
Այլ հետաքրքրական փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իր կէս-քոյրը՝ Վալերիա Պրունի Թետեսչի (Valeria Bruni Tedeschi), յայտնի դերասանուհի եւ բեմադրիչ է։
- 2008-ին, իբրեւ առաջին տիկին, ան կը դառնայ ֆրանսական պալատին առաջին տիկինը, որ ունի երաժշտական գործունէութիւն՝ միջազգային ճանաչումով։
- 2024-ին ան կը վերադառնայ նորաձեւութեան բեմ՝ մասնակցելով «Victoria's Secret Fashion Show»-ին՝ կրկին հաստատելով իր ներկայութիւնը նորաձեւութեան աշխարհին մէջ[11]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Babesdirectory — 2020.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #134138813 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.nytimes.com/2017/10/03/fashion/carla-bruni-sarkozy-music-album.html
- ↑ https://www.standard.co.uk/go/london/music/carla-bruni-review-easy-charm-from-the-first-lady-of-sultry-french-pop-a3716651.html
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.gala.fr/stars_et_gotha/giulia_sarkozy
- ↑ https://www.gala.fr/l_actu/news_de_stars/5_choses_a_savoir_sur_aurelien_le_fils_de_carla_bruni-sarkozy_et_raphael_enthoven_407416
- ↑ Քարլա Պրունի
- ↑ Իտալացի-Ֆրանսացի աստղ
- ↑ Նորաձեւութեան աստղ