Քարաշամբ
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Քարաշամբ | |
|
| |
| Երկիր | Հայաստան |
| Մարզ | [[]] |
| ԲԾՄ | 1450 մեթր |
| Պաշտօնական լեզու | հայերէն |
| Բնակչութիւն | 607 մարդ (2011)[1] |
| Ազգային կազմ | Հայեր |
| Ժամային գօտի | UTC+4 |
Քարաշամբ, գիւղ Հայաստանի Կոտայքի մարզին մէջ, մարզկեդրոնէն 26 քմ հարաւ-արեւմուտք, Արագետի հովիտին մէջ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քարաշամբի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[2].
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 28 | 306 | 266 | 435 | 391 | 432 | 438 | 526 | 676 | 607[3] |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւնը կը զբաղուի անասնապահութեամբ, պտղաբուծութեամբ, հացահատիկի եւ կերային կուլտուրաներու մշակութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քարաշամբէն 3 քմ արեւելք Հրազդան գետի աջ ափին կը գտնուինն Սբ. Գէորգ եկեղեցւոյ աւերակները (7-րդ դար)։ Եկեղեցին կառուցուած է սրբատաշ սեւ եւ բաց դարչնագոյն տուֆէ։ Շքամուտքը արեւմուտքէն է։ Ճարտարապետական յօրինուածքով նման է Թալինի Կաթողիկէ եկեղեցւոյ։ Գիւղէն դուրս, ձորալանջին, կը գտնուին 6-րդ դարու վանքի աւերակներ։ Գիւղի տարածքին պահպանուած են նաեւ 7-րդ դարու քարայրներ, կիկլոպեան ամրոց։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլի 16
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները