Քարայծի Արձանիկ (Ք.Ա. 13-12-րդ Դարեր, Արթիկ)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 52 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 20,5 սանտիմետր |
| http://treasury.am/hy/քարայծի-արձանիկ կայք | |
Քարայծի արձանիկ, Ք.Ա. 15-14-րդ դարերու Արթիկէ մէջ յայտնաբերուած քառանկիւն հարթակի վրայ կանգնած քարայծի ծաւալուն քանդակ է։ ԿԸ պահպանուի Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ 2173-553 համարի ներքոյ[1][2]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քարայծի ոտքերը թեթեւակի կքած են։ Փոքր գլուխը վեր պարզուած է, ունի երկար, կոր եղջիւրներ, աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքէն կախուած է կլոր օղ։ Բարձր պարանոցին կը կրէ հասկաձեւ փորագրազարդ եռաշար մանեակ։ Իրանի վրայ ունի սեպաձեւ կտրուածքներ, որոնք եզրուած են փորագրազարդով։ Պատուանդանի հիմքին վրայ խարիսխաձեւ է՝ ծայրերուն ֆալլաձեւ ելուստներով։ Քանդակը սնամէջ է, ներսը ունի երեք պրոնզէ շարժուող գնդիկներ[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Քարայծի արձանիկ»։ historymuseum.am (ամհարերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 20[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ «Քարայծի արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 20
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

