Քասթոս, Լեֆքատա
Արտաքին տեսք
| Կղզի | |
|---|---|
| Քասթոս, Լեֆքատա | |
| Κάλαμος Λευκάδας | |
|
Թիլեվոյիդես, Քասթոս | |
| Երկիր | Յունաստան |
| Տարածութիւն | 5,9 քմ² |
| ԲԾՄ | 0 մեթր |
| Բնակչութիւն | 41 մարդ |
| Կը գտնուի ափին | Յոնեական ծով |
| Հեռախօսային ցուցանիշ | 2629 |
| Փոստային ցուցանիշ | 310 80 |
Քասթոս․ Յոնեական ծովուն կղզիակ, մաս կը կազմէ Թիլեվոյիդես կղզեխումբին, Փրիկիբոնիսիա։ Կը գտնուի Լեֆքատային արեւելեան ափերուն եւ Էթոլոաքարնանիային միջեւ։ Յոնեական ծովուն ամենափոքր կղզիակներէն է։ Բնակչութեան թիւը 41 է, ըստ 2021-ի մարդահամարին։

Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քասթոս մաս կը կազմէ Թիլեվոյիդես կղզեխումբին, որ կը պատկանի Փրիկիբոնիսիա Լեֆքատաս կղզեխոմբին։ Տարածութիւնն է 5,901ք², իսկ ծովու մակերեսէն բարձրագոյն կէտը, Քալիքերիմի՝ 141 մեթր է։
Կղզին Էթոլոաքարնանիային Միթիքաս գիւղէն 6 մղոն հեռու է։ Յոնեական ծովուն բնակուած ամենափոքր կղզիակն է։
Կղզին հասանելի է Էթոլոաքարնանիային միջոցով․ Միթիքասէն նաւակներով երթեւեկութիւնը յաճախակի է։
Քասթոս հետեւած է Լեֆքատայի պատմութեան ընթացքը, եւ ենթակայ է Լեֆքատայի ու Իթաքիի Արքեպիսկոպոսութեան։