Քանարեան կղկզիներ
| Կղզեխումբ | |||||
|---|---|---|---|---|---|
| Քանարեան կղկզիներ | |||||
| Islas Canarias | |||||
| |||||
|
Քանարեան կղզիներուն (կարմիրով) դիրքը․ կը պատկանին Սպանիոյ | |||||
| Երկիր |
| ||||
| Ներքին բաժանում | Լաս Պալմաս? և Սանտա Կրուս դե Տեներիֆե? | ||||
| Ángel Víctor Torres Pérez? | |||||
| Օրէնսդրական մարմին | Canarian Parliament? | ||||
| Հիմնադրուած է՝ | 10 Օգոստոս 1982 | ||||
| Տարածութիւն | 7․446,95 քմ² | ||||
| ԲԾՄ | 3․715 մ | ||||
| Պաշտօնական լեզու | սպաներէն | ||||
| Բնակչութիւն | 2 178 924 (2021) մարդ | ||||
| Կը գտնուի ափին | Ադլանտեան Ովկիանոս | ||||
| Ժամային գօտի | UTC+0, UTC+1 և Atlantic/Canary?[1] | ||||
| Պաշտօնական կայքէջ |
www | ||||

Քանարեան կղկզիներ (սպան․՝ Islas Canarias)․ Ադլանտեան Ովկիանոսի կղզեխումբ։ Սպանիոյ ամենահարաւային ինքնավար համայնքը։ Կը գտնուի 100 քլ հեռու Ափրիկէի հիւսիս-արեւմտեան ափերէն։ Կղզեպումբին բնակչութեան թիւը մօտաւորապէս 2 271 734 միլիոն է, դարձնելով զայն Եւրոպական Միութեան ամենէն շատ բնակչութիւն ունեցող անդրծովեան յատուկ տարածքը (Special territories of members of the European Economic Area)։ Մայրաքաղաքն է Սանթա Գրութ տէ Թեներիֆէ, իսկ ամենէն մեծ քաղաքն է Լաս Բալմաս տէ Կրան Քանարիա։
Աշխարհագրական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արշիպեղագոսին գլխաւոր 7 կղզիներն են (ամենափոքրէն՝ մեծը կարգով)՝ Թեներիֆէ, Ֆուերթեվենթուրա, Կրան Քանարիա, Լանզարոթէ, Լա Բալմա, Լա Կոմերա եւ Էլ Երօ։ Լա Կրասիոզա անբնակ կղզիկ, վարչականօրէն կը պատկանի Լանզարոթէին։
Կղզեխումբը կ՛ընդգրկէ նաեւ բազմաթիւ փոքր կղզիներ եւ կղզիակներ, ինչպէս օրինակ՝ Ալեկրանթա (aleˈɣɾanθa), Լոպոս կղզիակ, Մոնթանիա Գլարա, Ռոգէ տել Օ՛էսթէ եւ Ռոգէ տել Էսթէ։ Ինչպէս նաեւ զանազան ժայռեր, ինչպէս օրինակ՝ Կարանչիքօ եւ Անակա։
Քանարեան կղզիները Սպանիոյ ամենէն ընթարձակ եւ հոծ բնակչութեամբ կղզեխումբն է։ Շնորհիւ իրենց ռազմական դիրքին, անոնք միշտ համարուած են որպէս Ափրիկէի, Եւրոպայի եւ Ամերիկայի միջեւ կապը։
Պատմական տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կղզեխումբը ըստ յայտնաբերուած իրերուն, բնակուած է նախապատմական ժամանակաշրջանէն։ Իսկ, Քանարեան կղզիներ կոչուող տարածքին սկզբնական բնակավայրերուն վերլուծութիւններն ու ուսումնասիրութիւնները ցոյց կու տան որ կղզիներուն բնիկ ժողովուրդները ապրած են առնուազն 2000 - 3000 տարիներ առաջ, եւ անոնք ընդհանրապէս ծագում ունէին մերձակայ հիւսիս-Ափրիկեան ափերուն բնակող Էմէյզիներուն (Պերպերներ) հետ։
Լաս Բալմաս տէ Կրան Քանարիա համալսարանին 2024-ի ուսումնասիրութեան մը համաձայն, հնաբանական պեղումներէն ի յայտ կու գայ թէ Հռոմէացիները եղած են առաջինները, որոնք կապ հաստատած են կղզիներուն հետ՝ Ք․Ա․1-ին դար մինչեւ Ա․ դար։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քազա տէ Քոլոն (Լաս Բալմաս դէ Կրան Քանարիա)․ հոն ուր Քրիստոֆըր Քոլոմպուս այցելեց եւ մնաց։
- Լաս Բալմաս նաւահանգիստը 1912-ին
- Թեներիֆէին երաժշտանոցը
- Կրան Քանարիա․ Ֆաթակա բնակավայր
- Ցինիխօ կղզեխումբ․ նկարուած Լանզարոթէէն
- Սան Քրիսթոպալ դէ լա Լակունա, 1880-ին, թեներիֆէ
- Կարանխոնայ ազգային պուրակ, Լա Կոմերա
- Թէյդէ ազգային պուրակ․ Թէյդէ լեռ․ Սպանիոյ բարձրագոյն լեռը՝ 3․715 մ
- Թէյտէ ազգային պուրակ
- Քանարեան կղզիներ, արմաւենի
- Ադլանտեան քանարի
- Caldera de Taburiente La Palma ազգային պուրակ
- Լաս Բալմաս
- Սանթա Գրութ տէ Թեներիֆէ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/europe
- ↑ Քանարեան կղզիները Ափրիկէ կը գտնուին(սպան․)
- ↑ Մաքարոնեզիա կղզիներ․ երկրաբանական, կենսաբանական եւ բնապահպանական ուսումնասիրութիւններ(սպան․)
- ↑ Քանարիա․ բնակչութիւն, 2023(սպան․)
- ↑ Քանարիան կղզիներ, տեղեկութիւններ(սպան․)
- ↑ PMC - Քանարեան կղզիներուն բնակչութեան դիմագիծը պատմութեան ընթացքին(անգլերէն)
- ↑ Լոմօ դը լոս Կաթոս, հնաբանական վայրը(սպան․)
- ↑ Ճոն Մերսեր,1934 - Քանարեան կղզիներ․ նախապատմութիւնը, պատմութիւնը եւ ներկան(անգլերէն)
- ↑ բնապահպանման տեղեկութիւններ Քանարեան կղզիներուն(անգլերէն)