Քալամոս, Լեֆքատա
| Կղզի | |
|---|---|
| Քալամոս, Լեֆքատա | |
| Κάλαμος Λευκάδας | |
|
Քալամոսին փոքրիկ նաւահանգիստը | |
| Երկիր | Յունաստան |
| Տարածութիւն | 25 քմ² |
| ԲԾՄ | 754 մեթր |
| Բնակչութիւն | 342 մարդ |
| Կը գտնուի ափին | Յոնեական ծով |
| Հեռախօսային ցուցանիշ | 26290 |
| Փոստային ցուցանիշ | 310 80 |
| Պաշտօնական կայքէջ | kalamos.tk |
Քալամոս․ Յոնեական ծովուն կղզիակ, մաս կը կազմէ Թիլեվոյիդես կղզեխումբին, Փրիկիբոնիսիա։ Կը գտնուի Լեֆքատային արեւելեան ափերուն եւ Էթոլոաքարնանիային միջեւ։ Բնակչութեան թիւը 342 է, ըստ 2021-ի մարդահամարին։

Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մեղանիսի մաս կը կազմէ Թիլեվոյիդես կղզեխումբին, որ կը պատկանի Փրիկիբոնիսիա Լեֆքատաս կղզեխոմբին։ Տարածութիւնն է 24․964ք², իսկ ծովու մակերեսէն բարձրագոյն կէտը՝ Վունի՝ 745 մեթր է։
Կղզին կը գտնուի Էթոլոաքարնանիային Միթիքաս գիւղին դիմացը հարաւ։ Լեռնային կղզի է եւ ծանօթ է իր գեղեցիկ ծովափներուն համար։
Բնակչութիւնը հողագործութեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ եւ վերջին տարիներուն՝ զբօսաշրջիկութեամբ կը զբաղի։
Կղզին հասանելի է Էթոլոաքարնանիային միջոցով․ Միթիքասէն նաւակներով երթեւեկութիւնը յաճախակի է։
Ըստ Սրապոնի հնադարին Քալամոս կը պատկանէր այդպէս կոչուած Թաֆյես Նիսուս կղզեխումբին մնացեալ կղզիներուն հետ, ինչպէս օրինակ՝ Մեղանիսի, Քասթոս, Աթոքոս, Արքուդի (որոնք կը գտնուին Աքարնանիային եւ Լեֆքատային միջեւ)։
Կղզին բնակուած է Նոր Քարէ դարու ժամանակաշրջանէն։ Ինչպէս նաեւ Միկինեան, Դասական շրջանին, Մակեդոնական թագաւորութեան, Հռոմէական, Բիւզանդական ժամանակաշրջաններուն։ Քալամոս հետեւած է Լեֆքատայի պատմութեան ընթացքը, եւ Լեֆքատայի ու Իթաքիի Արքեպիսկոպոսութեան։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քալամոս․ Վունի գագաթը
- Քալամոս, ծովափ
- Քալամոս, Միքիթասէն դիտուած
- Քալամոս եւ Քասթոս
- Քալամոս