Քաթրին Տընէօվ
| Քաթրին Տընէօվ ֆրանսերէն՝ Catherine Dorléac | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Catherine Fabienne Dorléac |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Catherine Deneuve[1] |
| Ծնած է | 22 Հոկտեմբեր 1943[2][3][4][…] (82 տարեկան) |
| Ծննդավայր | Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսա[5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, կինոդերասանուհի, մարդապատկեր, երգչուհի և Հնչիւնաւորող |
| Վարած պաշտօններ | ԵՈՒՆԵՍՔՕ-ի Բարի Կամքի Դեսպան |
| Ամուսին | Դևիդ Բեյլի? |
| Ծնողներ | հայր՝ Մորիս Տորլէաք[7], մայր՝ Ռընէ Սիմոնօ[7] |
| Երեխաներ | Քրիստիան Վատիմ և Քիարա Մասթրոիանի |
Քաթրին Տընէօվ, (22 Հոկտեմբեր 1943, Փարիզ, Ֆրանսա): Ի. դարու շարժապատկերի համաշխարհային համբաւ վայելող ֆրանսացի դերասանուհի[8]: Ֆրանսայի ամէնէն գեղեցիկ կիներէն։
իսկական անունը՝ Քաթրին Ֆապիէն Տորլէաք (Catherine Fabienne Dorléac) է[9]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Պատանի տարիքէն սկսած է դերասանութեան, իսկ մեծ ճանաչում ստացած է 1964-ին՝ «Փարիզի Հովանոցները» (Les Parapluies de Cherbourg) երաժշտախառն ժապաւէնով, որուն շնորհիւ ան դարձած է միջազգային աստղ եւ փայլած՝ իր գեղեցկութեամբ, նրբութեամբ եւ արտակարգ տաղանդով:
Բացի ժապաւէններէն, Քաթրին Տընէօվ եղած է շարք մը հմայքի եւ նորաձեւութեան խորհրդանիշներու դէմք՝ ներկայացնելով «Շանէլ» (Chanel), «Իվ Սեն Լորան» (Yves Saint Laurent) եւ այլ վաճառանիշեր։
Ան եղած է նաեւ Ֆրանսայի ազգային խորհրդանիշ «Մարիանն»ի կերպարը (1985-1989), խորհրդանշելով ազատութիւնը եւ կանացի ոյժը։
Վերջին տարիներուն, տակաւին կը շարունակէ դերակատարումներ ունենալ ժամանակակից ժապաւէններու մէջ, ինչպէս՝
- «Պերնատէթ» (Bernadette, 2023),
- «Հոգեւոր Աշխարհ» (Spirit World, 2024),
- եւ սպասուող «Մատենագրական Պատմութիւններ» (Parallel Tales, 2026)՝ Ասղար Ֆարհատիի բեմադրութեամբ։
Դերասանուհին ունի նաեւ լաւ ձայնային տուեալներ։
Գեղեցկուհիին կարգ մը միտքերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| Տղամարդու սէրը պահպանելու լաւագոյն տարբերակը անոր հետ չամուսնանալն է: |
| Ինծի միշտ թուացած է, որ «մատամ» անուանումը աւելորդ կնճիռ է, որ զիս 10 տարիով կը ծերացնէ: |
| Սէրէն կը վախնամ այնպէս, ինչպէս` ցաւէն, քանի որ սիրոյ հակառակ կողմը միշտ ցաւ է: |
| Հիանալի կազմուածքս կը պարտիմ ջուրին, քունին եւ սիրոյ: |
| Մեծնալէն մի՛ վախնաք, իւրաքանչիւր տարիք իր հմայքը ունի: Անցած տարիները փորձառութիւն եւ իմաստութիւն կը բերեն, նաեւ թոյլ կու տան հանգիստ եւ սթափ դիտել կեանքի մէջ տեղի ունեցող դէպքերը: |
| Ես մայր եմ, իսկ մայրը երբեք չի կրնար մինակ ըլլալ: |
| Երբեք կախեալ մի՛ ըլլաք ուրիշին կարծիքէն: Վայելեցէ՛ք ձեր սեփական գեղեցկութիւնը եւ զայն ընկալեցէ՛ք իբրեւ մեծ պարգեւ: |
| Իսկական կինը խելքի, հմայքի, բարութեան եւ սրամտութեան համադրութիւն է: Նոյնը կ՛ըսեմ նաեւ տղամարդոց համար: |
| Երեխաներս կեանքիս մեծագոյն երջանկութիւնն են: |
| Ես չեմ բաժնուիր կնճիռներէս ոչ իսկ մէկէն. անոնց համար ես շատ սուղ վճարեր եմ: |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio տվյալների շտեմարան
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118677748 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Leading Sarkozy to the Guillotine — Նյու Յորք Թայմս, 2012.
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ Քաթրին Տընէօվ
- ↑ Քաթրին Տընէօվ դերասանուհին
- ↑ Գեղեցկուհիին կարգ մը միտքերէն