Փրեժիհով Վորանց
| Փրեժիհով Վորանց սլովեն.՝ Prežihov Voranc | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սլովեն.՝ Lovro Kuhar |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Prežihov Voranc |
| Ծնած է | 10 Օգոստոս 1893[1][2][3] |
| Ծննդավայր | Ravne na Koroškem, Սլովենիա |
| Մահացած է | 18 Փետրուար 1950[1][2][3][…] (56 տարեկանին) |
| Մահուան վայր | Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազդուած է | Էմիլ Զոլա |
| Մասնագիտութիւն | գրագէտ, քաղաքական գործիչ և վիպասան |
| Կուսակցութիւն | Հարավսլավիայի կոմունիստների միություն? |
Փրեժիհով Վորանց (սլվք.՝ Prežihov Voranc, 10 Օգոստոս 1893[1][2][3], Ravne na Koroškem, Սլովենիա - 18 Փետրուար 1950[1][2][3][…], Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սլովաք գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրական գխծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եղած է աղքատ գիւղացիի մը զաւակը։ Հազիւ դպրոց տեսած, զարգացած է ինքնաշխատութեամբ։ Հակառակ որ պատկանած է գործաւոր դասակարգին, աւելի երգած է գիւղացիները։
Վորանց առարկայական գրող մը եղած է եւ պատկանած՝ իրապաշտ դպրոցին։
Իր աոաջին վէպը՝ «Պատմութիւններ»ը, աննշմար անցած է։
Տասը տարի ետք, միայն իր «Փոզիրավնիքի ճակատամարտը» վէպը յայտնութիւն մը եղած է․ այս աշխատութիւնը, 1982-ին, Ֆիլիմի վերածուած է՝ նոյն անունով[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին ձերբակալուած է՝ Գերմանացիներուն կողմէ։ Պատերազմէն ետք հրատարակած է այլ վէպեր։
Գաղափարով համայնավար եղած է եւ իր գործերուն մէջ արտայայտած է դասակարգային պայքարը` գիւղացիներուն եւ դրամատէրերուն միջեւ։ Սակայն իր կերպարները կաղապարուած չեն իրենց գաղափարներով, անոնք կ'ապրին, եւ hակառակ իրենց թշուառութեան՝ կը հետապնդեն մարդկային երջանկութեան իրականացումը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Բրոքհաուզի հանրագիտարան
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118885685 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «MSN Entertainment - Movie Synopsis»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 14 July 2011-ին։ արտագրուած է՝ 2009-10-01 , Review by Eleanor Mannikka