Փոքրիկ Այնշթայն Գիտութեան Թանգարան
Փոքրիկ Այնշթայն Գիտութեան Թանգարան | |
|---|---|
|
| |
| Տեսակ | թանգարան |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Երեւան և Էրեբունի վարչական շրջան? |
| Հասցէ | Սուրբ Աբգար թագավորի փողոց? |
| Հիմնադրուած է | 2016 |
| 40°11′29″N 44°29′45″E / 40.191319°N 44.495964°E | |
![]() | |
![]() | |
Փոքրիկ Այնշթայն գիտութեան թանգարան, գիտութեան ինտերակտիւ թանգարան Երեւանի մէջ, ուր ներկայացուած է ելեկտրականութեան, մագնիսականութեան, դեղագիտութեան, ֆիզիկայի, մեխանիկայի եւ բնագիտական այլ ոլորտներուն առնչուող շուրջ 25 ցուցանմուշ[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը բացուած է 2016 թուականին։ Նախքան բացուիլը համահիմնադիրներու խումբը կազմակերպած է ինտերակտիւ շոու ծրագրեր, հիմնած է գիտական կեդրոններ, ուր երեխաները խաղերու եւ գիտափորձերու միջոցով կարողացած են ծանօթանալ տարատեսակ գիտական փաստերուն, թողարկած են հայալեզու գիտական հաւաքածոներ։ Թանգարանը նախատեսուած է 7 տարեկանէն բարձր երեխաներու եւ մեծահասակներու համար[1][2]։
Ցուցանմուշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանին մէջ ներկայացուած են մօտ 25 ցուցանմուշներ՝ ելեկտրականութեան, մագնետիզմի, դեղագիտութեան, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագաւառներէ։ Ցուցանմուշները բերուած են Ռուսաստանէն եւ Չինաստանէն։ Թանգարանին մէջ ներկայացուած բոլոր նմուշները ունին գործնական կիրառութիւն ե՛ւ առօրեայ կեանքին, ե՛ւ գիտութեան մէջ, ցուցանմուշները նախատեսուած են, որպէսզի երեխաները, տարատեսակ ֆիզիկական երեւոյթներուն ծանօթանալով, զանոնք ձեռք տան։ «Արքիմեդի լծակի» միջոցով թանգարանին մէջ կարելի է բարձրացնել 32 քիլոկրամանոց գունդը[3]։
Աշխատանքային ժամեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Երկուշաբի-ուրբաթ՝ 13:00-20:00
- Շաբաթ, կիրակի՝ 12:00-21:00
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը»։ newsarmenia.am։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 21
- ↑ cultural։ ««ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ»․ ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐՏԵՂ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻՆ ԴԻՊՉԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է»։ https://museumofillusions.am/։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2025 թ․ ապրիլի 1-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 21
- ↑ «Բացվել է երեխաների համար նախատեսված Գիտության թանգարանը»։ mediamax.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ հունիսի 21

