Փորաջրակուտակում

Փորաջրակուտակումը (ascites) շճային հեղուկի (serous fluid) կուտակումն է որովայնամիզի (peritoneum) եւ փորի օրկաններու միջեւ[1]: Անիկա կը կոչուի նաեւ փորաջրակալում կամ որովայնային ջրուռեցք:
Փորաջրակուտակումը ընդհանրապէս ապացոյցն է լեարդի յառաջացած հիւանդութեան եւ աշխատանքի ձախողութեան[2]: Անիկա կը պատահի որեւէ մէկ տարիքի եւ առանց սեռի խտրութեան, սակայն առաւելաբար՝ տարեցներուն եւ տղամարդոց[3]:
Գլխաւոր պատճառներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փորաջրակուտակումի հիմնական պատճառները երկուք են՝
Լեարդի երակներու ճնշումի բարձրացում եւ արեան բնասպիտի մը՝ սպինանիւթի (albumin) նուազում
Այս երկու ախտաբանական կացութիւնները կը յառաջանան հետեւեալ պատճառներով
Ա. Լեարդի հիւանդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ա. Երկարատեւ լեարդաբորբ B եւ C (hepatitis B and C),
բ. Լեարդի քաղցկեղ,
գ. Լեարդի երակներու խցում-արիւնախցում,
դ. Լեարդաթորշում (liver cirrhosis):
Բ. Շարոյրի մնայուն բորբոքում (pancreatitis)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գ. Որովայնամիզի բորբոքում (peritonitis)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դ. Ալքոլի չափազանց եւ երկարատեւ գործածութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ե. Հաստ աղիքի, ձուարաններու (ovaries), արգանդի եւ շարոյրի (pancreas) քաղցկեղ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զ. Սրտային հիւանդութիւններ՝
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ա. Արիւնախռնումային ձախողանք (congestive heart failure)
բ. Սրտապարկի (pericardium) բորբոքում եւ սպիացում-թանձրացում
Է. Երիկամներու ձախողութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ախտանշանները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փորաջրակուտակումի ախտանշանները կը յայտնուին արագ կամ դանդաղ՝ ըստ ախտապատճառներուն:
Տեսանելի կարեւոր ախտանշանը փորի ուռած վիճակն է:
Հիւանդը կը գանգատի փքուածութենէ (distension):
Այս երկու ախտանշանները կը սկսին, երբ որոշ քանակութեամբ շճային հեղուկ կը կուտակուի որովայնին մէջ:
Յաճախ փորի փքուածութիւնը աննշմար կ'ըլլայ գիրութեան պատճառով: Փորի փքուածութեան հետ տեղի կ'ունենան հետեւեալ ախտանշանները՝ փորի ցաւ, ուտելու դժուարութիւն, ախորժակի նուազում, կշիռքի յաւելում, մարմնական շարժումներու դժուարութիւն, շունչի դժուարութիւն, շնչահեղձութիւն, սրունքներու ջրակուտակում (edema), կրծքագեղձի ծաւալում (gynecomastia), արիւնոտ փսխունք, մնայուն յոգնածութիւն, մորթի մակերեսային երակներու կապտաբիծ (bruise), արիւնոտ կղկղանք, ուղեղատապ եւ մտային խանգարում:
Այս ախտանշանները բոլորը միասին չեն յայտնուիր:
Անոնք կը պատահին ըստ փորաջրակուտակումի ախտապատճառին:
Ախտաճանաչումին համար կատարուող բժշկական քննութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1. Ընկալուչով փորի քննութիւն. այս քննութեամբ բժիշկը կը լսէ հեղուկի ալիքաւոր շարժում,
2. Լեարդի յատուկ արեան քննութիւններ,
3. Երիկամի եւ մէզի քննութիւններ,
4. Փորի անդրձայնային նկարում (ultrasound) եւ համակարգչային շերտագրական նկարում (CT scan),
5. Թոքերու եւ սիրտի նկարահանումներ ու արեան քննութիւններ,
6. Փորին մէջ կուտակուած հեղուկի արտահանում փորի ընդծակումով (paracentesis) եւ արտահանուած հեղուկի քննութիւն:
Դարմանամիջոցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալքոլ չգործածել,
- Քիչ քանակութեամբ աղ սպառել,
- Նուազագոյն քանակութեամբ ջուր եւ այլ հեղուկներ սպառել,
- Միզամղիչներ եւ հակամանրէական դեղեր գործածել,
- Փորին մէջ կուտակուած հեղուկը փորի ընդծակումով արտահանել,
- Շատ յառաջացած պարագաներուն լեարդի պատուաստում (transplant) կատարել:
Բարդութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փորաջրակուտակումով տառապող անհատը կրնայ ունենալ կարգ մը բարդութիւններ, ինչպէս՝
- ջերմութիւն,
- որովայնամիզի բորբոքում (peritonitis),
- նողկանք եւ փսխունք,
- պորտային աղեթափութիւն (umbilical hernia),
- աճուկային աղեթափութիւն (inguinal hernia),
- թոքերու լեարդային ջրակուտակում (hepatic hydrothorax),
- երիկամներու ձախողութիւն,
- լեարդային ուղեղատապ (hepatic encephalopathy),
- խառնշփոթութիւն (confusion),
- անարթնութիւն եւ մահաքուն վիճակ (coma):