Փիթըր Սուրեան
| Փիթըր Սուրեան | |
|---|---|
| Ծնած է | 7 Ապրիլ 1933[1] |
| Ծննդավայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
| Մահացած է | 27 Ապրիլ 2017[2] (84 տարեկանին) |
| Մահուան վայր | Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Հարուըրտ Համալսարան և Հոշ լիցեյ? |
| Երկեր/Գլխաւոր գործ | Միրի? |
| Մասնագիտութիւն | գրագէտ և հրապարակախօս |
Փիթըր Սուրեան (7 Ապրիլ 1933[1], Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2] - 27 Ապրիլ 2017[2], Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[2]), ամերիկահայ գրող, հրապարակախօս, անգլերէն լեզուի ու գրականութեան փրոֆեսէօր։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոսթըն, հասակ առած` Նիւ Եորք, բնակութիւն հաստատած է նաեւ Եւրոպա:
Աւարտած է Հարվարըտի համալսարանի ռոմանական լեզուներու բաժինը՝ տիրապետելով անգլերէն, ֆրանսերէն, սպաներէն, գերմաներէն լեզուներուն:
Փիթըր Սուրեան մասնակցած է Հայրենիքի եւ Սփիւռքի գրական-մշակութային կեանքին՝ եղած է «Արարատ» ամսագիրի խմբագրական խորհուրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժիւրիի անդամ, Քոլումպիոյ համալսարանի Հայկական կեդրոնի տնօրէններու խորհուրդի անդամ:
2010 թուականին դասախօսութիւններով հանդէս եկած է հայաստանեան շարք մը համալսարաններու մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակ է բազմաթիւ պատմուածքներու, երեք վէպերու․
- «Միրի» (Miri, 1957),
- «Լաւագոյնը եւ վատթարը ժամանակներից» (The Best and Worst of Times, 1961)
- «Դարպաս» (The Gate, 1965)։
Ինչպէս նաեւ էսսէներու, գրաքննադատական եւ վերլուծական յօդուածներու (մասնաւորապէս, նուիրուած Ուիլիըմ Սարոյեանի եւ Ֆրանց Վերֆելի ստեղծագործութեան):
Հայաստանի մէջ հայերէն լոյս տեսած են Սուրեանի քանի մը ստեղծագործութիւններ, ինչպէս․
- «Ընթրիք օտարների հետ» պատմուածքներու ժողովածուն (2010),
- «Դարպաս» (2011), «Միրի» (2013) վէպերը,
- «Սպասումի մէկ դար» (2015) էսսէների ժողովածուն:
«Լաւագոյնը եւ վատթարը ժամանակներից» վէպի շնորհանդէսը տեղի ունեցած է անոր մահէն մէկ շաբաթ առաջ, Աւետիք Իսահակեանի անուան գրադարանէն ներս:
Մետալներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փիթըր Սուրեան արժանացած է ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալի եւ Սփիւռքի նախարարութեան «Ուիլիըմ Սարոյեան» մետալի[3]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Lexikon der Goldmann-Taschenbücher / Hrsg.: W. Goldmann — 1963. — հատոր 1000. — S. 289.
- 1 2 3 4 5 6 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «ՍՈՒՐԵԱՆ ՓԻԹԸՐ – Horizon Weekly Kragan» (en-CA)։ 2017-05-23։ արտագրուած է՝ 2026-02-27