Փերու
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Փերու | |||||
| սպ.՝ República del Perú[1] | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Ներքին բաժանում | Ամազոնաս, Անքաշ, Ափուրիմաք տարածաշրջան, Արեքիփա, Այաքուչօ տարածաշրջան, Քախամարքա, Քուսքօ տարածաշրջան, Հուանքաֆելիքա, Հանուքօ, Իքա տարածաշրջան, Ճունին տարածաշրջան, Լա Լիպերթատ տարածաշրջան, Լամպայէք տարածաշրջան, Լորեթթօ տարածաշրջան, Մատրէ Տը Տիոս տարածաշրջան, Մոգեքուա, Փասքօ տարածաշրջան, Փյուրա տարածաշրջան, Փունօ տարածաշրջան, Սան Մարթին տարածաշրջան, Թաքնա տարածաշրջան, Թումպիս տարածաշրջան, Ուքայալի տարածաշրջան, Լիմա և Քալաու | ||||
| Փերուի Նախագահ | Խոսե Խերի? | ||||
| Օրէնսդրական մարմին | Փերուի Ծերակոյտ | ||||
| Հիմնադրուած է՝ | 28 Յուլիս 1821 | ||||
| Տարածութիւն |
1 285 216 քմ² ջրայինը 8,8 տոկոս | ||||
| Պաշտօնական լեզու | Սպաներէն, Այմարա և Քեչուա | ||||
| Բնակչութիւն | 33 726 000 մարդ (2023)[2] | ||||
| Ժամային գօտի | UTC-5 | ||||
| Շրջագայութեան պետ-համարագիր | PE | ||||
| Պաշտօնական կայքէջ | gob.pe | ||||
Փերու, Պաշտօնական անուանում՝ Փերուի Հանրապետութիւն (República del Perú), պետութիւն՝ Հարաւային Ամերիկայի մէջ։
Պաշտօնական լեզուները Սպաներէն (սպաներէն), քեչուա եւ այմարան են:
Տարածութիւնը շուրջ 1,285,216 քառ. քմ է:
Բնակչութիւնը՝ շուրջ 34 միլիոն է (ըստ 2025-ի տուեալներուն)[4]:
Դրամական միաւորն է՝ Նուէվօ սոլը (PEN):
Վարչակարգը՝ Նախագահական Հանրապետութիւն է:
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Փերուն տեղակայուած է Հարաւային Ամերիկայի արեւմտեան ափին։
Արեւմուտքէն սահմանակից է Խաղաղական Ովկիանոսին, հիւսիսէն՝ Էքուատորին եւ Քոլոմպիային, արեւելքէն՝ Պրազիլին, հարաւէն՝ Պոլիվիոյ եւ Չիլիի։
Երկիրը ունի հիմնական երեք աշխարհագրական գօտիներ՝
- Ծովեզերք (Costa)- Անապատային հարթութիւններ՝ աղքատ ջրամբարներով։
- Անտեան լեռներ (Sierra) - Լեռնաշղթայ մը, ուր կը գտնուի նաեւ Ամերիկաներու մէկ բարձրագոյն գագաթը՝ Հուասքարանը (Huascarán)։
- Ամազոնեան անտառներ (Selva) - Խոնաւ եւ բարեբեր շրջան, հարուստ կենսաբազմազանութեամբ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փերուն եղած է նախաքոլոմպիական մշակոյթի կարեւոր կեդրոն, յատկապէս Ինքաներու կայսրութեան հայրենիքը։
1532-ին սպանացի նուաճող Ֆրանսիսքօ Փիսարրօ Ինքաներու կայսրութիւնը քայքայելէ ետք, կը հիմնէ սպանական նահանգ մը։ 1821-ին Փերուն Սպանիայէն կը հռչակէ իր անկախութիւնը,
1824-ին ամբողջութեամբ կ'անկախանայ։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փերուի տնտեսութիւնը հիմնուած է հանքարդիւնաբերութեան (պղինձ, ոսկի, արծաթ), ձկնորսութեան, զբօսաշրջութեան եւ գիւղատնտեսութեան վրայ։
Երկիրը կը դիմագրաւէ աղքատութեան ու անհաւասարութեան հարցեր։
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փերուի մշակոյթը խառնուրդ մըն է նախաքոլոմպիական, սպանական եւ աւանդական հնդիկ տարրերու։
Ժողովրդական երաժշտութիւնը, պարերը (օրինակ՝ Մարիներա), խոհանոցը (սեւիչէ, քինուա), եւ գործուած հագուստները մեծ տեղ ունին։
Մաչու Փիքչուի հնավայրը այսօր համաշխարհային ժառանգութեան մաս կը կազմէ[5]։