Փենելոփէ Քրուզ
| Փենելոփէ Քրուզ սպ.՝ Penélope Cruz | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | սպ.՝ Penélope Cruz Sánchez |
| Ծնած է | 28 Ապրիլ 1974[1][2][3][…] (52 տարեկան) |
| Ծննդավայր | Ալկոբենդաս, Մատրիտ, Սպանիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Մադրիդի թագավորական կոնսերվատորիա? |
| Մասնագիտութիւն | հեռուստահաղորդավար, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասան, հաղորդավար, Հնչիւնաւորող, լուսանկարիչ, ժապաւէնի բեմադրիչ և դերասանուհի |
| Ամուսին | Խավիեր Բարդեմ?[4] |
| Ծնողներ | հայր՝ Էդուարդո Կրուս?[5], մայր՝ Encarna Sánchez?[5] |
| Երեխաներ | Leo Bardem? և Luna Bardem? |
Փենելոփէ Քրուզ Սանչեզ (28 Ապրիլ 1974), սպանացի դերասանուհի։
Ան կը նկարահանուի թէ՛ սպաներէն, թէ՛ անգլերէն լեզուներով շարժապատկերներու մէջ եւ արուեստի իր գործունէութեան ընթացքին կ'արժանանայ բազմաթիւ հեղինակաւոր մրցանակներու, որոնց շարքին են՝ «Օսքար»ը, «Պաֆթա»ն (BAFTA), «Տաւիտ տի Տոնաթելլօ»ն եւ երեք «Կոյա» մրցանակներ[6]։
Քրուզ դերասանական առաջին իր ելոյթը կ'ունենայ հեռատեսիլի վրայ՝ տասնվեց տարեկանին, իսկ յաջորդ տարի առաջին անգամ կը նկարահանուի երկար շարժապատկերի մը մէջ՝ «Jamón Jamón» (1992)։ Ապա կը նկարահանուի «Belle Époque» (1992), «Open Your Eyes» (1997), «Don Juan» (1998), «The Hi-Lo Country» (1999), «The Girl of Your Dreams» (2000) եւ «Woman on Top» (2000) ֆիլմերուն մէջ[7]։
Ան երկարամեայ համագործակցութիւն կը հաստատէ սպանացի բեմադրիչ Փետրօ Ալմոտովարի հետ եւ կը նկարահանուի անոր «Live Flesh» (1997), «All About My Mother» (1999), «Volver» (2006), «Broken Embraces» (2009), «I'm So Excited!» (2013), «Pain and Glory» (2019) եւ «Parallel Mothers» (2021) ֆիլմերուն մէջ։
Դերասանուհի ըլլալէ բացի, Քրուզ կը զբաղի նաեւ շարժապատկերի արտադրութեամբ եւ իբրեւ արտադրող կը մասնակցի «Ma Ma» (2015) եւ «On the Fringe» (2022) շարժապատկերներուն։
Ուտի Ալընի «Vicky Cristina Barcelona» (2008) սիրավէպին մէջ իր դերակատարութեան համար ան կը շահի «Լաւագոյն երկրորդական դերասանուհի» անուանակարգի «Օսքար» մրցանակը։ «Օսքար»ի նաեւ կ'առաջադրուի «Volver» (2006), «Nine» (2009) եւ «Parallel Mothers» (2021) շարժապատկերներուն մէջ իր դերերուն համար։
Ան նաեւ կը նկարահանուի «Vanilla Sky» (2001), «Blow» (2001), «Pirates of the Caribbean: On Stranger Tides» (2011), «The Counselor» (2013), «Murder on the Orient Express» (2017), «Everybody Knows» (2018), «Official Competition» (2022), «L'immensità» (2022) եւ «Ferrari» (2023) շարժապատկերներուն մէջ։
«The Assassination of Gianni Versace: American Crime Story» (2018) փոքրածաւալ հեռուստաշարքին մէջ Տոնաթելլա Վերսաչէի կերպարին մարմնաւորման համար ան կ'առաջադրուի «Փրայմթայմ Էմմի» մրցանակի։
Փենելոփէ Քրուզ միակ սպանացի դերասանուհին է, որ կը շահի «Օսքար» մրցանակ եւ կը ստանայ իր աստղը Հոլիվուտի Փառքի ճեմուղիին վրայ (Hollywood Walk of Fame). 2007-ին, ան կը շահի նաեւ «Տաւիտ տի Տոնաթելլօ» մրցանակը՝ «Don't Move» շարժապատկերին մէջ գլխաւոր դերակատարութեան համար։
Դերասանութենէն բացի, Քրուզ կը զբաղի նաեւ բնորդութեամբ։ Ան կը համագործակցի «Մանկօ», «Ռալֆ Լորեն» եւ «Շանել» վաճառանիշներուն հետ, իսկ իր կրտսեր քոյրը՝ Մոնիքա Քրուզի հետ միասին, հագուստի հաւաքածոներ կը ձեւաւորէ «Մանկո»յի համար։ 2018-էն ի վեր ան «Շանել»ի պաշտօնական դեսպանն է[8]։
Քրուզ նաեւ բարեսիրական գործունէութիւն կը ծաւալէ։ Կամաւոր աշխատանք կը կատարէ Ուկանտայի եւ Հնդկաստանի մէջ, ուր մէկ շաբաթ կ'աշխատի Մայր Թերեզայի հետ։ Ան «The Hi-Lo Country» շարժապատկերէն ստացած իր վարձատրութիւնը կը նուիրէ Մայր Թերեզային հիմնած առաքելութեան աջակցելու համար[9]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ FemBio տվյալների շտեմարան
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija — 2009.
- ↑ http://elpais.com/elpais/2010/07/14/actualidad/1279090129_850215.html
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Փենելոփէ Քրուզ Սանչեզ
- ↑ Աստղի մը ծնունդը
- ↑ Սպանացի դերասանուհին
- ↑ Հարցադրումներ՝Քրուզի մասին
- 28 Ապրիլի ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 1974-ի ծնունդներ
- Ի. դարու դերասանուհիներ
- ԻԱ. դարու դերասանուհիներ
- Արուեստի եւ գրականութեան ֆրանսական շքանշանի ասպետներ
- Սպանացի արուեստագէտներ
- Սպանացի դերասանուհիներ
- Լաւագոյն դերասանուհի Օսքարի մրցանակակիրներ
- Հոլիվուտեան դերասաններ
- Հոլիվուտեան փառքի ճեմուղի
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ