Փարոս (թերթ, Ախալքալաք)
| Փարոս Փարոս, Սոցիալիստական անասնաբուծություն, Բոլշևիկյան կոլխոզ, Օքթոմբերիս դրոշա, Հոկտեմբերի դրոշով և Կարմիր դրոշ | |
|---|---|
| Տեսակ | պարբերաթերթ |
| Լեզու | հայերէն և Վրացերէն |
| Հիմնադրուած է | 1931 |
| Երկիր |
|
«Փարոս», երկօրեայ թերթ, 1990-ական թուականներուն՝ անկանոն պարբերականութեամբ, Վրաստանի Ախալքալաքի շրջանի վարչութեան պաշտօնաթերթ (մինչեւ 1991 թուականը՝ Վրաստանի կոմունիստական կուսակցութեան Ախալքալաքի շրջանային կոմիտէի եւ ժողովրդական պատգամաւորներու շրջանային խորհուրդներու պաշտօնաթերթ)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1931–1999 թուականներուն Ախալքալաքի մէջ հայերէն, 1 էջը՝ վրացերէն։ 1931–1936 թուականներուն թերթը կոչուած է «Սոցիալիստական անասնաբուծութիւն», 1936–1949 թուականներուն՝ «Բոլշեւիկեան կոլխոզ», 1950–1955 թուականներուն՝ «Օքթոմբերիս դրօշայ», 1956–1961 թուականներուն՝ «Հոկտեմբերի դրօշով», 1961–1964-ին՝ «Կարմիր դրօշ»։
Լուսաբանած է շրջանի տնտեսական, քաղաքական, մշակութային կեանքը, անդրադարձած է Հայաստանի, Արցախի մէջ տեղի ունեցող կարեւոր իրադարձութիւններուն, հայ-վրացական պատմական առնչութիւններուն, տպագրած է շրջանի երիտասարդ ստեղծագործողներու գործեր, նմուշներ՝ Ջաւախքի բանահիւսութենէն եւ այլն։
Խմբագիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ռուբէն Լուսինեան
- Մ. Ազնաւուրեան
- Հ. Չոպանեան
- Գ. Երմիշեան
- Յակոբ Բլրցեան
- Վարդան Վարդանեան
- Ռ. Թօփալեան
- Մաթեւոս Խոցանեան
- Մերուժան Շիպակցեան
- Յարութիւն Հայրապետեան
- Գրիգոր Վարդիկեան
- Նիկոլա Ալածիաշուիլի (վրացերէն էջի խմբագիր)
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |