Փառանձեմ Աւետիքեան
| Փառանձեմ Աւետիքեան | |
|---|---|
| Պատկեր:Փառանձեմ Ավետիքյան.jpg | |
| 1913 - 1990 | |
| Ծննդավայր | Բանանց, Դաշկեսանի շրջան, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն |
Փառանձեմ Վազգէնի Աւետիքեան (1913, Բանանց, Դաշկեսանի շրջան, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն - 1990), հայ բժիշկ, ռազմական գործիչ, Հայրենական Մեծ պատերազմի վեթերան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փառանձեմ Աւետիքեան ծնած է 1913-ին, Դաշկէսանի շրջանի Բանանց գիւղին մէջ[1]։ Երկու տարեկանին կորսնցուցած է հայրը։
Սորված է իր գիւղի դպրոցին մէջ, ապա՝ Գանձակի մանկավարժական թեքնիքումին մէջ, զոր աւարտած է 1930-ին։ Չորս տարի զբաղած է ուսուցչութեամբ՝ Փիփ եւ Քուշչի գիւղերուն մէջ[2]։
Ապա ընդունուած է Երեւանի բժշկական համալսարանը եւ աւարտած՝ 1940-ին։ Նոյն տարին նշանակուած է Շամշատինի շրջանի Ղրղի գիւղի բժշկական տեղամասի վարիչ։ Միաժամանակ սպասարկած է ենթաշրջանի հինգ գիւղերուն՝ որպէս բժիշկ։
1941-ին զօրակոչուած է բանակ եւ ծառայութեան անցած Հիւսիսային Կովկասի ռազմաճակատին վրայ՝ 20-րդ լեռնահրաձգային, Սուվորովի շքանշանակիր տիւիզիայի 61-րդ հրետանային գունդին մէջ։
1942-ին տեղափոխուած է հրաձգային գունդ եւ նշանակուած՝ գունդի սանծառայութեան պետ։ 1943-ին ռազմաճակատին վրայ անդամակցած է ԽՄԿԿ-ին։
Մասնակցած է Հիւսիսային Կովկասի, Առաջին եւ Երրորդ Պելոռուսական, ինչպէս նաեւ Առաջին Ուքրանական ռազմաճակատներու մարտերուն։ Անցած է Հիւսիսային Կովկասի լեռնանցքներէն մինչեւ Քուպա, Պելառուսիա, Արեւելեան Փրուսիա, Լեհաստան, Պերլին եւ Փրակ[3]։ Յաղթանակի օրը դիմաւորած է Փրակի մէջ։
1946-ին արձակուած է բանակէն եւ վերադարձած՝ Երեւան։ Որպէս օրտինաթոր աշխատանքի անցած է քաղաքի առաջին մանկական հիւանդանոցին մէջ, իսկ 1954-1982 թուականներուն եղած է բաժանմունքի վարիչ։ 1982-էն ետք եւս շարունակած է աշխատիլ նոյն հիւանդանոցին մէջ[4]։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Կարմիր աստղ» շքանշան
- Հայրենական պատերազմի Բ․ աստիճանի շքանշան
- «Կովկասի պաշտպանութեան համար» մետալ
- «Պերլինի գրաւման համար» մետալ
- «Մարտական ծառայութիւններու համար» մետալ
- «Ֆաշիստական Գերմանիոյ դէմ տարած յաղթանակին համար» մետալ
- «Աշխատանքային արիութեան համար» երեք մետալ
- «Աշխատանքի վեթերան» մետալ
- Սոցիալիստական մրցութեան յաղթողի, առողջապահութեան գերազանցիկի եւ այլ կրծքանշաններ
- Խորհրդային ժողովուրդին եւ զինուած ուժերուն յաղթանակի տարեդարձերուն նուիրուած յուշամետալներ
- Գլխաւոր հրամանատարութենէն ստացած շնորհաւորագրեր՝ Պերլինի, Ֆրինտլանտի, Կումբինինի եւ այլ քաղաքներու գրաւման առիթով
- ՀՍՍՀ վաստակաւոր բժշկի պատուաւոր կոչում
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Армяне в боях за освобождение Белоруссии — Армянское Товарищество» (ru-RU)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021 թ․ օգոստոսի 29-ին։ արտագրուած է՝ 2021 թ․ օգոստոսի 29
- ↑ Գրիգորյան, Ահարոն Վաղարշակի, Մելքումյան, Բագրատ Գրիգորի «Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում», Երևան։ Հայաստան, 1987, գիրք 2, էջ 41
- ↑ «Армяне Гандзака в Великой отечественной»։ yerkramas.org (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2021 թ․ օգոստոսի 29
- ↑ Գրիգորյան, Ահարոն Վաղարշակի, Մելքումյան, Բագրատ Գրիգորի «Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում», Երևան։ Հայաստան, 1987, գիրք 2, էջ 42
- ↑ «Бессмертный полк. Армения. Аветикян Парандзем Вазгеновна»։ www.moypolk.ru (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2021 թ․ օգոստոսի 29