Jump to content

Փանայիթ Իսթրաթի

Փանայիթ Իսթրաթի
ռում.՝ Panait Istrati
Նաեւ յայտնի է իբրեւ Marele Gorki din Balcani
Ծնած է 10 Օգոստոս 1884(1884-08-10)[1][2]
Ծննդավայր Բրեիլա, Ռումանիա
Մահացած է 16 Ապրիլ 1935(1935-04-16)[3][4] (50 տարեկանին)
Մահուան վայր Պուխարեստ, Ռումանիա
Քաղաքացիութիւն  Ռումանիա
Կրօնք Ուղղափառութիւն և Աթէիզմ
Ազդուած է Ռոմէն Ռոլան և Նիկոս Կազանձակիս?
Տեսակ արձակ
Մասնագիտութիւն գրագէտ, լրագրող, վիպասան, լուսանկարիչ, painter and varnisher և valet
Կուսակցութիւն Ռումինիայի կոմունիստական կուսակցություն? և Crusade of Romanianism?
Ստորագրութիւն

Փանայիթ Իսթրաթի (ռում.՝ Panait Istrati, 10 Օգոստոս 1884(1884-08-10)[1][2], Բրեիլա, Ռումանիա - 16 Ապրիլ 1935(1935-04-16)[3][4], Պուխարեստ, Ռումանիա), ֆրանսերէն լեզուով արտայայտուած ռումանացի գրագէտ։

Կեանք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պրաիլա (Ռումանիա): Գիւղացիի զաւակ, ան վարած է արկածախնդիրի կեան մը Եւրոպայի ողջ տարածքին:

Զայն գրական հասարակութեան ծանօթացնողը եղած է ֆրանսացի գրագէտ Ռոմէն Ռոլան: Յետ Խորհրդային Միութիւն կատարած իր այցելութեան, ան գժտուած է քաղաքական իր բարեկամներուն հետ:

Այդ այցելութեան աւարտին (1929), հետը բերաած է «Դէպի Միւս Բոցը» անուն երեք հատորնոց գործ մը։ ծայրէ բոցը», ծայրէ ծայր թշնամական խորհրդային վարչակարգին: Այնուհետեւ քաշուած է Ռումանիա, ուր կառավարութիւնը, որուն հետ հաշտութիւն կնքած էր, սկսաւ իր հովանաւորութեան տակ առնել զինք:

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փանայիթ Իսթրաթի լոյս ընծայած է հետեւեալ գործեր․

  • «Քիրա Քիրալինա» (1923),
  • «Անկէլ հօրեղբայրը» (1924),
  • «Հայդուկներու ներկայացումը (1925),
  • «Ատրիէն Զոքրաֆի պատմուածքները» (1926-28),
  • «Իմ հեռացումներս» (1928),
  • «Պարականի տատասկները» (1928),
  • «Թիւրէնկէրի տունը» (1933):

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]