Փաթրիս Լումումպա
| Փաթրիս Լումումպա ֆրանսերէն՝ Patrice Émery Nibba Lumumba | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 Յուլիս 1925[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կատակոկոմբե, Congo-Kasaï, Պելճիքական Քոնկօ |
| Մահացած է | 17 Յունուար 1961[1][2][4] (35 տարեկանին) |
| Մահուան վայր | Լուպումպաշի, Քոնկոյի Հանրապետութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Ափրիկեցի- պրազիլցի |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտութիւն | Յեղափոխական, հիմնադիր և քաղաքական գործիչ |
| Վարած պաշտօններ | Prime Minister of the Democratic Republic of the Congo? |
| Կուսակցութիւն | Mouvement National Congolais? և Liberal Party? |
| Ամուսին | Պոլին Օպանգո? |
| Երեխաներ | Ֆրանսուա Լումումբա?, Գայ-Պատրիս Լումումբա?, Ջուլիանա Ամատո Լումումբա? և Roland Lumumba? |
Փաթրիս Լումումպա (անգլերէն՝ Patrice Lumumba, 2 Յուլիս 1925[1][2][3][…], Կատակոկոմբե, Congo-Kasaï, Պելճիքական Քոնկօ - 17 Յունուար 1961[1][2][4], Լուպումպաշի, Քոնկոյի Հանրապետութիւն), «Քոնկոլայի ազգային շարժում» կուսակցութեան հիմնադիրը, մասնագիտութեամբ՝ լրագրող:
Ան դարձած է Քոնկոյի Հանրապետութեան ժողովրդավարական ճամբով ընտրուած առաջին վարչապետը:
Ան պաշտպանած է Քոնկոյի, ինչպէս նաեւ կառավարութեան ափրիկացման իրաւունքը: Երբ նոր երկրին մէջ սկսած են քաղաքական անկարգութիւնները, պելճիքական ուժերը ներխուժած են երկրին մէջ գտնուող պելճիքացի քաղաքացիները պաշտպանելու պատրուակով, յոյս ունենալով առաւելութիւն ստանալ Քոնկոյի անկարգութիւններու ժամանակ:Պելճիքացիներու դէմ պայքարելու նպատակով Լումումպան դիմած է ՄԱԿ-ին եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն, Պելճիքայի աջակցութիւնը վայելող ուժերուն յաղթելու համար, սակայն, անոնք երկուքն ալ մերժած են:
Այնուհետեւ ան մեկնած է Խորհրդային Միութիւն, եւ մասամբ անոր պատճառով, 14 Սեպտեմբեր 1960-ին բանակի հրամանատար գնդապետ Ժ. Մոպուտուն պետական յեղաշրջում կազմակերպած է:
Երկարատեւ բանտարկութենէն ետք Լումումպան մահապատիժի ենթարկուած է գնդակահարութեան միջոցով, 17 Յունուար 1961-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija — LZMK, 1999. — 9272 է.