Ցուլի Արձանիկ (Ք.Ա. 15-14-րդ Դարեր, Լճաշէն)
Արտաքին տեսք
| բարձրութիւն | 30 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 15 սանտիմետր |
Ցուլի արձանիկ, պատուանդանին կանգնած ցուլի ծաւալային քանդակ, որ գտնուած է Լճաշէնի մէջ եւ կը պահուի Երեւանի մէջ գտնուող Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ եւ գրանցուած է 2049-130 համարի տակ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ցուլը կանգնած է սիւնաձեւ պատուանդանի վրայ։ Այն խոշորամարմին է` ճակատին կեռուած հաստ եղջիւրներով։ Աչքերը նշուած են կլոր ելուստներով։ Դունչի վրայ պարզորոշ ընդգծուած է մորթին, շրթունքները, կլոր քթանցքները, բերանը։ Գաւակը փոքր-ինչ իջած է, երկար պոչը կպած է ոտքերուն, փորի տակ ընդգծուած է պորտը։ Սնամէջ իրանը յարդարուած է եռանկիւնի ծակոտիներու շարքերով, գաւակը` աստղ յիշեցնող զարդանախշով։ Ճակատի վրայ փորագիր եռանկիւնաձեւ նշան կայ, որ ցուլի սրբազանութեան խորհրդանիշն է[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները Archived 2019-12-06 at the Wayback Machine.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

