Ցիցիլիա Բրուտեան
| Ցիցիլիա Բրուտեան | |
|---|---|
| Ծնած է | 24 Սեպտեմբեր 1920[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն[1][2] |
| Մահացած է | 21 Մարտ 2000 (79 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] և Մոսկուայի երաժշտանոց[1] |
| Կոչում | փրոֆէսոր[2] |
| Մասնագիտութիւն | երաժշտագէտ և երաժշտութեան դասախօս |
| Աշխատավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[2] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
| Ծնողներ | հայր՝ Գէորգ Բրուտեան |
Ցիցիլիա Բրուտեան (24 Սեպտեմբեր 1920[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն[1][2] - 21 Մարտ 2000, Երեւան, Հայաստան), հայ երաժշտագէտ։ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1967): Ան դուստրն է գեղանկարիչ Գէորգ Բրուտեանին եւ թոռնուհին՝ երաժիշտ-ազգագրագէտ Արշակ Բրուտեանին։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: Մանկութիւնն ու պատանեկութիւնը անցուցած է Լենինականի մէջ: Աւարտելէ ետք տեղւոյն մանկավարժական ուսումնարանը, 1936-ին հաստատուած է Երեւան, ուր աւարտած է երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, եւ յետոյ, պետական երաշժտանոցի երաժշտութեան տեսութեան եւ պատմութեան բաժանմունքը՝ 1942-ին:
Իր երաժշտական ուսումը լրացուցած է Մոսկուայի երաշժտանոցին մէջ՝ 1951-ին: Իսկ 1952 թուականին արուեստագիտութեան թեկնածուի գիտական աստիճան ստացած է։
Կոմպոզիտորներու Միութեան անդամ եղած է:
Պաշտօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յաջորդաբար վարած է հետեւեալ պաշտօնները․
- 1942-1944 թուականներուն եղած է տեսական առարկաներու դասատու՝ երաժշտական ուսումնարանին մէջ,
- 1958-1981 թուականներուն եղած է վարիչ՝ միեւնոյն հաստատութեան ուսումնական մասին,
- 1958-1981 թուականներուն եղած է դասախօս՝ Աբովեանի անուան մանկավարժական կաճառին,
- 1952-1957 թուականներուն եղած է պատասխանատու խմբագիր՝ հայկական ռատիոյի երաժշտական հաղորդումներուն:
Դասախօս՝ Աբովեանի անուան մանկավարժական կաճառին տեսական առարկաներու, ուրկէ ստացած է տոցենտի աստիճան եւ դարձած երաժշտական ամպիոնի վարիչ:
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Կոմիտաս», կեանքն ու գործունէութիւնը։ Երեւան, Հայաստան, 1969,
- «Կոմիտասն ու Հայ Ժողովրդական Երաժշտութիւնը»,
- «Կոմիտասի Գեղագիտական Հայեացքները»,
- «Կոմիտասն Իբր Մանկավարժ»,
- «Կոմիտասն ու Ֆրանսան»,
- «Շարա Տալեան», կեանքն ու ստեղծագործական ուղին։ Հայկական թատերական ընկերութիւն, Երեւան, Հայպետհրատ, 1956 (համահեղինակ)։
- «Արամ Տէր-Յովհաննէսեան», կեանքն ու գործունէութիւնը։ Հայաստանի երգչախմբային ընկերութիւն, Երեւան, Հայպետհրատ, 1962 (համահեղինակ)։
- «Սայաթ Նովան Եւ Երաժշտութիւնը»,
- «Հայ Երաժշտութեան Անցած Ճանապարհները», եւ ինչպէս եւ 200-ի չափ յօդուածներ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.