Ցեղասպանութիւններու Ցանկ
| Այս յօդուածը տուեալ պահուն կը խմբագրէ Վահան Մանճիկեան մասնակիցը։ Խնդրանք. որեւէ փոփոխութիւն մի՛ կատարէք, մինչեւ այս հաղորդագրութիւնը չհանուի, այլապէս խմբագրման ընդհարումներ կրնան յառաջանալ։ Հաղորդագրութիւնը տեղադրուած է 18 Ապրիլին՝ (Շաբաթ) ժամը՝ 02:46, եւ զայն չի կրնար պահել աւելի քան 2 օր։ |
Ցեղասպանութիւնը մարդկային պատմութեան մէջ ամենածանր ոճիրներէն մէկն է: Ցեղասպանութիւնը ցեղային, ազգային կամ կրօնական որոշ խումբի մը կանխամտածուած եւ համակարգուած ոչնչացումն է: Անիկա կը ներառէ թիրախաւորուած խումբը ամբողջութեամբ բնաջնջելու կամ մասամբ ոչնչացնելու մտադրութիւնը:[1]
Ցեղասպանութիւնը կը ներառէ շարք մը ոճրագործութիւններ՝ զանգուածային սպանութիւններ, բռնի տեղահանութիւններ, մշակութային բնաջնջում, կանանց եւ երեխաներու բռնի առեւանգում, մշակութային յուշարձաններու ոչնչացում եւ այլն:
1948 թուականին Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը պաշտօնապէս սահմանեց ցեղասպանութիւնը որպէս միջազգային ոճիր եւ յայտարարեց զայն անընդունելի բոլոր պարագաներուն տակ:
Պատմութեան մէջ ցեղասպանութեան օրինակներէն կը համարուին Հայոց ցեղասպանութիւնը, Հրեաներու ողջակիզումը (Holocaust), Ռուանտայի եւ Քամպոտիայի ցեղասպանութիւնները:
Ցեղասպանութիւններու ցանկը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Անուանում | Վայր | ՈՃրագործ | Ժամանակաշրջան
(սկիզբ-աւարտ) |
Զօհերու մօտաւոր թիւ
(նուազագոյն- առավելագոյնը) |
Մանրամասնութիւններ |
|---|---|---|---|---|---|
| Ղազզայի ցեղասպանութիւն | Ղազզա - Պաղեստին | «Իսրայէլ»-ի պաշտպանութեան ոյժեր | 2023- ներկայ | 50,500 - ՞ | |
| Մասալիթներու ցեղասպանութիւն | Արեւմտեան Տարֆուր - Սուտան | 2023- ներկայ | 150,000 - ՞ | ||
| Ռոհինկաներու ցեղասպանութիւն | Ռախին - Միանմար | 2016 - ներկայ | 9000 - ՞ | ||
| Թիկրայի ցեղասպանութիւն | 2020 - 2022 | 162,000 - 600,000 | |||
| Իրաքի թուրքոմաններու ցեղասպանութիւն | Իրաք | «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորում | 2014- 2017 | 3,500 - 8,400 | |
| Եզիտիներու ցեղասպանութիւն | Իրաք եւ Սուրիա | «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորում | 2014- 2017 | 2,100 - 5,000 | |
| Տարֆուրի ցեղասպանութիւն | Սուտան | 2003- 2005 | 98,000 - 500,000 |
- ↑ «Արցախահայութեան Ցեղային Զտումը Թող Մեր Վերջին «Ելք»-ը Ըլլայ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2023-11-03։ արտագրուած է՝ 2025-04-20