Տ. Բաբգէն Վրդ. Ապատեան
| Տ. Բաբգէն Վրդ. Ապատեան սպ.՝ Papken Abadian և անգլերէն՝ Babken Apatyan | |
|---|---|
| Ծնած է | Դեկտեմբեր 1918 |
| Ծննդավայր | Հալէպ, Սուրիա և Այնթէպ, Թուրքիա |
| Մահացած է | 24 Ապրիլ 1978[1][2] (59 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի և Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն? |
| Ուսումնավայր | Կրթասիրաց վարժարան? և Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարան |
| Մասնագիտութիւն | արքեպիսկոպոս, հոգեւորական, հանրային գործիչ, ուսուցիչ, թարգմանիչ, քահանայ և Խմբագիր |
| Վարած պաշտօններ | արքեպիսկոպոս? և Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակություն?[3] |
Տ. Բաբգէն Վրդ. Ապատեան (աշխարհական անունով՝ Յովսէփ, Դեկտեմբեր 1918, Հալէպ, Սուրիա և Այնթէպ, Թուրքիա - 24 Ապրիլ 1978[1][2], Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ), քահանայ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան զաւակն էր այնթապցի Սամուէլ եւ Լութֆիէ Ապատեաններուն։ Գաղթականութեան ծնունդ է, Դեկտեմբեր 1918-ին, Հալէպ։ Երկու տարի ծնողքին հետ կը մեկնի Այնթապ, ուրկէ կը վերադառնայ Հալէպ։
Նախնական կրթութիւնը կը ստանայ Հալէպի այնթապցիներու Կրթասիրաց Վարժարանին մէջ, ուրկէ յաջողութեամբ շրջանաւարտ կը դառնայ 1932-ին։
Ձեռնադրութիւն եւ հոգեւոր Ծառայութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1932-ին Յովսէփ կ'ընդունուի Երուսաղէմի Ժառանգաւորաց յարկէն ներս՝ Տ. Տիրան Վրդ. Ներսոյեանի տեսչութեան օրով։ Ժառանգաւորաց շրջանը աւարտելով կը ձեռնադրուի կուսակրօն սարկաւագ 1936-ին, 11 ընկերներու հետ, Տ. Թորգոմ Պատրիարքի օրհնութեամբ։
Իր սերունդին ամբողջական նուիրումին պատճառով դասարանը կը կոչուի «Ողջակէզ Դասարան»։
1930-ին կը ձեռնադրուի կուսակրօն քահանայ, այլ հինգ ընկերներու հետ, Տ. Մեսրոպ Պատրիարքի օրհնութեամբ եւ կը վերակոչուի, ի յիշատակ այնթապցի Տ. Բաբգէն Կաթողիկոսի, Տ. Բաբգէն Աբեղայ։
Վարդապետական աստիճան կը ստանայ 1945-ին, Տ. Կիւրեղ Պատրիարքի ձեռամբ։
Դեկտեմբեր 1939-էն Դեկտեմբեր 1942 կը նշանակուի Ելեւմտից Տեսուչ Ս. Աթոռոյ։
Սեպտեմբեր 1943-էն տեսուչ կը նշանակուի Յոպպէի եւ Ռամլէի հայոց վանուց մատակարարող անդ վանապատկան կալուածոց եւ տեսուչ Յոպպէի Սուրբ գլխադրի Վարժարանին, մինչեւ Մայիս 1948։
1948-ին Պաղեստինի քաղաքական կացութեան ընդանուր փոփոխութիւնը հիմնական ազդեցութիւն կը ձգէ հայ գաղութի տնտեսական եւ ազգային կեանքին վրայ։
Ան կը վարէ նաեւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցչի պաշտօնը Հրէական կառավարութեան մօտ։
Եղած է եկեղեցաշէն, կրթական, մշակութային ու նուիրապետական գործիչ, «Հայ կեդրոն» ամսագրի խմբագիր։ Երկար տարիներ, որպէս վարդապետ, աշխատակցած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան «Սիոն» պաշտօնաթերթին, ինչպէս նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան «Էջմիածին» պաշտօնաթերթին՝ կրօնափիլիսոփայական եւ մատենագրական ուսումնասիրութիւններով[4]։
Գրականութիւն[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ապատեան, Բաբգէն վրդ. (15 օգոստոս 1955). «Տպաւորութիւններ Հնդկաստանէն», «Սիոն» ամսագիր:
- Բաբգէն արք. Ապատեան, «Հոգեւորական Սուրբ Ներսէս Շնորհալին (մահուան 800-ամեակին)», Դեկտեմբեր 1973, «Էջմիածին»; 5120. Ապատեան Բաբգէն եպիսկոպոս, 1973, էջ 37-39 (էջ 116, 1973):
- Ապատեան Բաբգէն եպիսկոպոս, «Խորհրդածութիւններ հաշտութենէն վերջ» (խմբագրական՝ «Հայ Կետրոն», յունուար 1964, թիւ 1): Մատենագիտութիւն «Էջմիածին» ամսագրի (1944-1973) (ցանկին մէջ՝ 1974, էջ 58): Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Ա.-ի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Խորէն Ա.-ի 1963-ի Հոկտեմբերին Երուսաղէմի մէջ կայացած հանդիպման առթիւ՝ «Խորհրդածութիւններ հաշտութենէն վերջ», «Էջմիածին», Յուլիս 1964, էջ 13-14:
- «Սփիւռքի մէջ. Վեհափառ Հայրապետի քարոզին առթիւ», «Էջմիածին», 1961, էջ 12-13 (Պուէնոս Այրես, «Հայ Կետրոն» ամսագիր, Դեկտեմբեր 1960), ԺԱ Սփիւռքի մէջ, էջ 62, 1961:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Պատմութիւն Այնթէպի Հայոց», Բ. Հատոր, Լոս Անճելըս, Քալիֆոռնիա, 1953։
- 1 2 Հանգիստ տեր Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանի (1918-1978)
- 1 2 Հատիտյան Ա. Հանգիստ տեր Բաբգեն արքեպիսկոպոս Ապատյանի (1918-1978) — Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1944. — է. 19–22.
- ↑ https://www.sardarabad.com.ar/iglesia2783/2783-catedral-de-la-iglesia-apostolica-armenia
- ↑ (հայերեն) Բաբկեն Ապատյան, 2026-01-06, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AF%D5%A5%D5%B6_%D4%B1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10641762, վերցված է 2026-01-13
- ↑ (հայերեն) Բաբկեն Ապատյան, 2026-01-06, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B2%D5%A1%D5%A2%D5%AF%D5%A5%D5%B6_%D4%B1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10641762, վերցված է 2026-01-13