Տոնկ Վան Քարսթ Փլաթօ
Արտաքին տեսք
Տոնկ Վան Քարսթ Փլաթօ (Վթնմ.Cao nguyên đá Đồng Văn)) տեղակայուած է Վիեթնամի հիւսիսային շրջանին մէջ՝ նախկին Հա Ճիանկ նահանգի (Hà Giang Province) տարածքին[1]։
Տարածութիւնը շուրջ 2,356.8 քառ. քմ. է:
Կը գտնուի ծովու մակերեսէն 1,400-1,600 մ. բարձրութեան վրայ :
Տարածութեան շուրջ 80%-ը պատուած է կրաքարով։
Ունի բազմաթիւ բարձր լեռներ: Ամէնէն բարձր լեռը Միօ վաքն է (Mount Mieu Vac)՝ 1,971 մ.:

Կան նաեւ բազմաթիւ խոր կիրճեր, ամէնէն խորը՝ Թու Սան Քանիօնն է (Tú Sản Canyon) շուրջ 800 մ. խորութեամբ։
Կլիման կը փոխուի ըստ բարձրութեան, սակայն մեծ մասամբ ունի անձրեւոտ եւ չոր եղանակ։
Տարեկան միջին ջերմաստիճանը 24-28 °C է, իսկ ձմեռը կրնայ իջնել մինչեւ 5 °C։