Jump to content

Տոմինիքա

Տոմինիքա
Դոմինիկայի դրոշ? Զինանշանը


Կը ներառնէ Saint Andrew Parish?, Saint David Parish?, Saint George Parish?, Saint John Parish?, Saint Joseph?, Saint Luke Parish?, Saint Mark Parish?, Saint Patrick Parish?, Saint Paul Parish? և Saint Peter Parish?
Պետական լեզու անգլերէն
Մայրաքաղաք Ռոզո?
Օրէնսդիր մարմին House of Assembly of Dominica?
Երկրի ղեկավար Sylvanie Burton?
Կառավարութեան ղեկավար Ռուզվելտ Սկերիտ?
Ազգաբնակչութիւն 74 656 մարդ (2023)[1]
Օրհներգ Isle of Beauty, Isle of Splendour?
Կարգախօս Apres Bondie, C'est La Ter, After God is the earth, След Бог е земята, The nature island և Wedi Duw, y Ddaear
Հիմնադրուած է 1978 թ.
Արժոյթ Արևելակարիբյան դոլար?
Ժամային համակարգ UTC−4?, UTC-4? և America/Dominica?[2]
Հեռաձայնային համակարգ +1767
Համացանցի յղում .dm?
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,74[3]
dominica.gov.dm

Տոմինիքա (անգլերէն՝ Dominica, ֆրանսերէն՝ Dominique), կղզի պետութիւն է Վեստ Ինտիայի՝ Քարիպեան ծովի՝ Փոքր Անտիլեան կղզեխումբի Տոմինիքա կղզիին մէջ, որու մայրաքաղաքն է Ռոզոն։ Ընդհանուր տարածքը կը կազմէ 754 քմ², իսկ ամենաբարձր կէտը Տիապլոտենն է՝ 1,447 մեթր բարձրութեամբ։ Տոմինիքայի բնակչութիւնը կը կազմէ 71,293 մարդ 2011 թուականի գնահատմամբ։

Մակերեւույթը լեռնային է։ Կեդրոնը կը գտնուի կղզիի ամենաբարձր կէտը՝ Տէապոտէն հրաբուխը (1447 մ)։

Կղզին յայտնագործած է Ք. Քոլումպոսը 3 Նոյեմբեր 1493-ին, եւ քանի որ այդ օրը կիրակի էր, այն անուանած է Տոմինիքա, որ թարգմանաբար կը նշանակէ կիրակնօրեայ։ Երկիրը եղած է Մեծ Բրիտանիոյ գաղութը։ Անկախութիւն ձեռք բերած է 1978 թուականին։

Կլիման արեւադարձային է։ Յաճախակի են արեւադարձային փոթորիկները։

Տնտեսութեան հիմքը գիւղատնտեսութիւնն է։ Կը մշակեն ադամաթուզ, կոկոսեան արմաւենի, քաքաու, ցիտրուսներ եւ այլն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.cia.gov/the-world-factbook/countries/dominica/summaries/#people-and-society
  2. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/northamerica
  3. Nations U. Specific country data