Տղամարդու Արձան-Կուռք (Ք.Ա. 8-7-րդ Դարեր, Նոյեմբերեան)
| բարձրութիւն | 60 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 22 սանտիմետր |
Տղամարդու արձան-կուռք (Ք.Ա. 8-7-րդ դարեր, Նոյեմբերեան, Ջուջեւան), Ք. ա. առաջին հազարամեակի քանդակագործութեան բնորոշ տղամարդու քանդակ է։ Կը պահուի Երեւանի մէջ գտնուող Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ եւ գրանցուած է 2984 համարի տակ։
Քանդակը կը համարուի Ք. ա. 8-7-րդ դարերու հնութիւն, կրաքարէ է, չափերը՝ 60×22×23 սմ։ Յայտնաբերուած է Հայաստանի Տաւուշի մարզի Նոյեմբերեանի Ջուջեւան գիւղի տարածքինմէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աստուածներու, կուռքերու եւ նախնիներու պաշտամունքին նուիրուած արձաններ կանգնեցնելու սովորոյթը Հայաստանի մէջ գոյութիւն ունեցած է հնագոյն ժամանակներէն։ Այսպիսի արձանները կը դրուէին սրբատեղիներու մէջ՝ իբրեւ կուռք, կամ իբրեւ մահարձան կը կանգնեցնէին առաջնորդներու ու սոցիալական աստիճանակարգի բարձր դիրք գրաւող անձերու դամբարաններուն վրայ։ Նախնիներուն երկրպագութիւնը համակցուած է լուսատուներու երկրպագութեան, որու խորհրդանիշն է այս արձանի վիզէն կախուած սկաւառակաձեւ զարդը[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երէան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

