Տիքեմպէ Մութոմպօ
| Տիքեմպէ Մութոմպօ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 25 Յունիս 1966[1][2][3] |
| Ծննդավայր | Կինշասա, Քոնկոյի Հանրապետութիւն[4] |
| Մահացած է | Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil). |
| Մահուան վայր | Աթլանթա[5] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | լուբա?[6] |
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Ուսումնավայր | «Ճորճթաուն» համալսարան[7] և Boboto College? |
| Մասնագիտութիւն | բասկետբոլիստ |
Տիքեմպէ Մութոմպօ (Dikembe Mutombo Mpolondo Mukamba Jean-Jacques Wamutombo, 25 Յունիս 1966[1][2][3], Կինշասա, Քոնկոյի Հանրապետութիւն[4] - Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Աթլանթա[5]), ծնունդով քոնկոցի մարզիկ։ «Էն. Պի. Էյ.»-ի պատմութեան լաւագոյն պաշտպանողական մարզիկներէն։
2.18 մեթր հասակ ունեցող Մութոմպօ 21 տարեկանին լքած է Քոնկօն` մեկնելով Միացեալ Նահանգներ, եւ պասքեթպոլ սկսած Ճորճթաուն Հոյաս համալսարանի պասքեթպոլի խումբին հետ:
Մութոմպօ եղած է Տենվըր Նակեթցի (1991-էն 1996) եւ Աթալանթա Հոքսի (1996-2001) սենթըր` 5 տարիներ խաղալով անոնց հետ: Ապա մէկական եղանակ մասնակցած Ֆիլատելֆիայի, Նիւ Ճըրզի Նեթցի (այժմ` Պրուքլին), Նիւ Եորք Նիքսի եւ Հիւսթըն Ռոքեթցի հետ (2004-էն 2009):
Ան 8 անգամ մաս կազմած է «Օլ Սթար» խաղին (1992-էն 2002) եւ ընտրուած «Էն. Պի. Էյ.»-ի լաւագոյն պաշտպանողական մարզիկը (1995, 1997, 1998 եւ 2001):
2000-ին եւ 2001-ին լաւագոյն ռիպաունտ ձեռք ձգող մարզիկն եղած է եւ 3 անգամ առաւելագոյն պլոք (1994-էն 1996) կատարող մարզիկը:
Ան իր ասպարէզի ընթացքին նշանակած է 11.729 կէտ` ձեռք ձգելով 12.359 ռիպաունտ եւ 3.289 պլոք: Միջին հաշուով ան 9.8 կէտ նշանակած է ամէն մրցումի, 10.3 ռիպաունտ եւ 2.8 պլոք:
2004-ին Շոն Պրատլիի, Մալիք Ռոզի եւ Տը Սականա Տիոփի հետ Ափրիկէ շրջած է` պասքեթպոլը աւելի եւս ծանօթացնելու «Էն. Պի. Էյ.»-ի շնորհիւ:
Բարեսիրական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան բարեսիրական գործերով հարուստ ասպարէզ մը ունեցած է: Բարեսիրական հաստատութիւն մը հիմնած է 1997-ին` զարգացնելու Քոնկոյի մէջ ժողովուրդին ապրելակերպը:
2007-ին անոր բարեսիրական գործերը ձեւով մը վարձատրելու համար Միացեալ Նահանգներու նախագահ Ճորճ Պուշ անոր ամերիկեան հպատակութիւն շնորհած է:
Ան 2006-ին կառուցած է նաեւ հիւանդանոց մը՝ իր մահացած մօր անունով, ինչպէս նաեւ դպրոց մը` իր հօր անունով, 2020-ին[8]:
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան մահէն մօտ 2 տարի առաջ վերաբուժութեան ենթարկուած է՝ ուղեղին մէջ ուռ մը ունենալուն պատճառով, որմէ ետք մնացած է ընտանիքին հետ` հեռու մնալով լուսարձակներէն: Ան մահացած է Աթլանթայի մէջ՝ ուղեղի քաղցկեղի պատճառով[8]::
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://espn.go.com/nba/player/splits/_/id/588/dikembe-mutombo
- 1 2 Augustyn A. Encyclopædia Britannica
- 1 2 3 (unspecified title)
- 1 2 http://www.nytimes.com/2001/11/22/news/22iht-thanks_ed3__0.html
- 1 2 https://www.relevo.com/baloncesto/nba/fallece-dikembe-mutombo-leyenda-20240930165318-nt.html
- ↑ https://www.nytimes.com/2002/12/25/sports/pro-basketball-mutombo-works-to-build-legacy-off-court.html?pagewanted=all
- ↑ (unspecified title)
- 1 2 «Տիքեմպէ Մութոմպօ Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2024-10-02։ արտագրուած է՝ 2026-09-02