Տիոֆանտոս Աղեքսանտրացի
Արտաքին տեսք
Տիոֆանտոս Աղեքսանտրացի հին յուն․՝ Διόφαντος ὁ Ἀλεξανδρεύς | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | հին յուն․՝ Διόφαντος |
Ծնած է | 200[1][2] |
Ծննդավայր | Աղեքսանդրիա, Հին Հռոմ |
Մահացած է | 284[2] |
Մահուան վայր | Աղեքսանդրիա, Հին Հռոմ[2] |
Քաղաքացիութիւն | Հին Հռոմ |
Երկեր/Գլխաւոր գործ | Arithmetica? |
Մասնագիտութիւն | թուաբանագէտ |
Տիոֆանտոս Աղեքսանտրացի, յոյն թուաբանագէտ։
Հաւանաբար ապրած եւ ստեղծագործած է Գ. դարուն։ Գործերէն պահպանուած է «Թուաբանութիւն» գիտական, փիլիսոփայական խորքային ու հիմնաւորուած շարադրանքին մէկ մասը (13 գիրքէն 6-ը), ուր կը տրուին մինչեւ 4-րդ աստիճանի անորոշ հաւասարումներու բերուող խնդիրներու դրական լուծումներ։ Հաւասարման նշանի, եւ անոր աստիճաններու նշանակման համար Տիոֆանտոս օգտագործած է բառերու կրճատ գրառումներ։
Տիոֆանտոս խնդիրները լուծած է հմտութեամբ՝ առանց լուծման ընդհանուր մեթոտներու։
Տիոֆանտոսի աշխատութիւնները ելակէտ դարձած են Փիեռ տը Ֆերմայի, Էյլերի, Կաուսի եւ այլոց հետազօտութիւններուն համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.