Տիոկօ Ժոթա
| Տիոկօ Ժոթա փորթ.՝ Diogo Jota | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | փորթ.՝ Diogo José Teixeira da Silva |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Diogo Jota |
| Ծնած է | 4 Դեկտեմբեր 1996[1][2] |
| Ծննդավայր | Freguesia de Massarelos, Lordelo do Ouro e Massarelos, Փորթօ |
| Մահացած է | 3 Յուլիս 2025[3][4][5][…] (28 տարեկանին) |
| Մահուան վայր | Zamora Province, Քասթիլիա եւ Լիոն, Սպանիա[6] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Փորթուկալերէն |
| Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
|
Ստորագրութիւն | |
Տիոկօ Ժոթա (փորթ.՝ Diogo Jota, 4 Դեկտեմբեր 1996[1][2], Freguesia de Massarelos, Lordelo do Ouro e Massarelos, Փորթօ - 3 Յուլիս 2025[3][4][5][…], Zamora Province, Քասթիլիա եւ Լիոն, Սպանիա[6]), փորթուկալացի ոտնագնդակ խաղացող։ Լիվըրփուլի եւ Փորթուկալի յառաջապահ։
2020-ին միացած էր Լիվըրփուլին` լաւ ելոյթներ ունենալէ ետք Վուլվզի հետ: Ան մաս կազմած է 2024-ի տարուան ախոյեանութիւն շահած «կարմիրներ»-ուն:
Ժոթա Փորթուկալի ազգային խումբին հետ 49 ելոյթ ունեցած է` նշանակելով 14 կոլ, եւ Փորթուկալի ազգային խումբին հետ շահեցած է Ազգերու լիկայի բաժակը` աւարտականին յաղթելէ ետք Սպանիոյ, ուր Ժոթա դաշտ ներկայացած է երկարաձգման` փոխարինելով մարզիկ Չելսիի Փետրօ Նեթոն:
Ժոթա, 28 Յունիս 2025-ին, պսակուած է երկար տարիներու իր ընկերուհիին հետ[7], ունէր 3 զաւակ։
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անտրէ Սիլվա եւ մեծ եղբայրը` Տիոկօ Ժոթա Փալասիոս Տը Սանապրիայի քաղաքապետարանին մօտ մահացու արկած մը ունեցած են:
25 տարեկան Անտրէ Սիլվա, որ Փորթուկալի Բ. դասակարգի Փենաֆիել խումբի մարզիկ է, իր 28 տարեկան եղբօր հետ Լամպորկինի ինքնաշարժով կ՛ուղղուէին Սանթանտերի օդակայան` մեկնելու համար Լիվըրփուլ, ուր Տիոկօ պիտի պատրաստուէր Լիվըրփուլի յաջորդ եղանակին:
Ինքնաշարժը հաւասարակշռութիւնը կորսնցուցած է, ճամբէն դուրս ելած եւ հրդեհ առնելով այրած է: Ըստ ականատեսներու, Ժոթայի ինքնաշարժին անիւը պայթած է այլ ինքնաշարժի անցնելու պահուն:
Տիոկօ Ժոթա ինքնաշարժի արկածի պատճառով մահացած է իր կրտսեր եղբօրը հետ, Սպանիոյ մէջ[8]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Transfermarkt.com — 2000.
- 1 2 As — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- 1 2 Boffi L. G. Mor Diogo Jota, futbolista del Liverpool, en un accident de trànsit — Nació Digital.
- 1 2 Rodríguez Á. Muere el futbolista del Liverpool Diogo Jota en un accidente de tráfico en la provincia de Zamora — Marca, 2025.
- 1 2 Tragédia: közlekedési balesetben életét vesztette a Liverpool játékosa, Diogo Jota — Nemzeti Sport, 2025.
- 1 2 Liverpool FC footballer Diogo Jota and his brother killed in car crash in north of Spain — 2025.
- ↑ Millne Sam (2025-06-29)։ «A wedding, a proposal, Gakpo's new hair and more LFC holidays»։ This Is Anfield (en-GB)։ արտագրուած է՝ 2026-09-02
- ↑ «Տիոկօ Ժոթա Ոչ Եւս Է»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2025-07-05։ արտագրուած է՝ 2026-09-02